Գալուստ Գալստյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գալստյան
Ծնվել էմայիսի 15, 1935(1935-05-15) (88 տարեկան)
ԾննդավայրՄեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գալուստ Գալստյան Վիքիդարանում

Գալուստ Սարգսի Գալստյան (մայիսի 15, 1935(1935-05-15), Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Արթիկի շրջան Ղազանչի (այժմ՝ Շիրակի մարզի Մեղրաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական և Մոսկվայի տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտները։ 1954 թվականից ապրել և աշխատել է Կիրովականում։ 1954-1973 թվականներին աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում, սկզբում որպես բանվոր, ապա գլխավոր ինժեներ։ 1973-1975 թվականներին գրական խորհրդական է եղել Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքում։ 1975 թվականից աշխատել է Կիրովականի ավտոտեխսպասարկման զոնալ միավորումում, սկզբում որպես կայանի պետ, հետո՝ տնօրեն[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարևորը ճանապարհին չմնալն է (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 96 էջ։
  • Ձորում քրքջում է մեկը, Երևան, «Հայաստան», 1969, 280 էջ։
  • Փակ և բաց դռներ (պատմվածքներ և «Արցունքի վերջին կաթիլը» պիեսը), Երևան, «Հայաստան», 1976, 260 էջ։
  • Կիրովական, Երևան, «Սովետական գրող», 1978, 450 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 113.