Գալիա Բելգիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գալլիա Բելգիկաից)
Հռոմեական Բելգիկան 120 թ.

Բելգիկա (լատին․՝ Gallia Belgica), հռոմեական պրովինցիա, ստեղծվել է մ.թ.ա. 16 թ. կելտական բելգերի ցեղի բնակության վայրում։ Դիոկղետիանոսի օրոք բաժանվել է երկու մասի՝ Բելգիկա I և Բելգիկա II: 5-րդ դարում գրավվել է ֆրանկների կողմից։

Ֆրանկների կողմից Բելգիկայի գրավումից հետո, այն բնակեցվել է ֆրանկների գերմանական ցեղերի, ինչպես նաև ֆրիզների ու սաքսերի կողմից, որոնք գերմանականացրել են Հյուսիսային Բելգիկայի բելգո-հռոմեական բնակչությունը (որը հետագայում դարձել է ֆլամանդական ազգության բաղկացուցիչ մասը)։ Հարավային Բելգիկայի գերմանականացումը աննշան էր (այստեղ հետագայում առաջացել է վալլոնական ազգությունը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]