Գալապագոսյան կրիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Գալապագոսյան կրիա | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Chelonoidis elephantopus | ||||||||||||||
| Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
|
Գալապագոսյան կրիա (լատ.՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիա (լատ.՝ Chelonoidis elephantopus), ցամաքային կրիաների տեսակ: Համարվում է Գալապագոսյան կղզիների էնդեմիկ: Գտնվում է ոչնչացման եզրին է: Ներկայումս ապրող ամենամեծ կրիան է և իր մեծությամբ տասներորդ սողունը: Քաշը հասնում է մինչև 2 մետրի, իսկ քաշը` 400 կիլոգրամի: Ազատա պայմաններում ապրելով 100 տարի, Գալապագոսյան կրիան ամենաերկարակյաց կրիաներից է: Անազատության մեջ Գալապագսյան կրիան կարող է ապրել մինչև 170 տարի:
Կրիայի այս տեսակի բնակության տարածքը սահմանափակվում է Գալապագոսյան յոթ հրաբխային կղզիներով, որոնք գտնվում է Էկվադորի ափից 1000 կմ արևմուտք: Այդ կղզիները 16-րդ դարում հայտնաբերած իսպանացի կոնկիստադորները անվանեցին դրանք իսպաներեն բառով` «galápago», որը նշանակում է «կրիա»: