Գադուլկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադուլկա

Գադուլկա (բուլղարերեն՝ Гъдулка, անգլերեն՝ Gadulka), բուլղարական լարային ազգային երաժշտական գործիք։ Այն ունի լայն օգտագործում Բուլղարիայում և հանդիպում է գրեթե բոլոր համույթներում։ Գործիքը ունի երեք լար և նվագվում է աղեղի օգնությամբ։ Գադուլկան որոշ նմանություններ ունի ռուսական գուդոկին։ Վարկածներ կան, որ այն առաջացել է բյուզանդական քնարից։

Կառուցվածք[խմբագրել]

GdulkaTuning.png

Սևով նշված են գադուլկայի հիմնական լարերը, իսկ կարմրով՝ սիմպատիկ լարերը]]Գադուլկան ունի քնարին հիշեցնող կառուցվածք։ Նրա վզիկը և հիմնական կլորավուն մասը կազմված են տարբեր փայտերից, որոնք այնուհետև կցվում են իրար։ Ունի երեկ հիմնական լար և 16 սիմպատիկ լարեր։ Նվագողը մատները հպում է միայն երեք լարերին որոնք են՝ լյա, մի, լյա։ Բուլղարիայի որոշ հատվածներում օգտագործվում են նաև գործիքներ որոնք զուրկ են 16 սիմպատիկ լարերից։ Գործիքը նվագվում է ուղղահայաց դիրքով չնայած իր փոքրությանը։ Այն դրվում է ձախ ծնկին։ Աղեղը նույնպես մեծ չէ։

Արտաքին հղումներ[խմբագրել]