Գագիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Ստեփանյան (այլ կիրառումներ)
Գագիկ Ստեփանյան
փետրվարի 13, 1967(1967-02-13) - մարտի 16, 1994(1994-03-16) (27 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Օմարի լեռնանցք
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ{{{}}} Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան

Գագիկ Ստեփանյան (մականունը՝ Հեթանոս Գագո, փետրվարի 13, 1967(1967-02-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 1994(1994-03-16), Լեռնային Ղարաբաղ, Արցախ), Արցախյան ազատամարտի հերոս։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում՝ Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում է Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը։ Իսկ նրա մյուս պապը, մասնակցելով Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։

Խիզախությունը և արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվել է բռնցքամարտով Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Դինամո մարզական ընկերություն, ստացել էր սպորտի վարպետի կոչում և բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։ 1984 թվականին մեկնել է ծառայության խորհրդային բանակ։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բանակում ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում է եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան (Ղարաբաղյան) շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացավ Սովետաշենում, իսկ Բագրատը հայկական ֆիդայական խմբերի համար զենք էր հայթայթում։

1990 թվականի ապրիլին Արայիկը իր ընկերների հետ միասին տիրեցին Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն սկսեցին և շրջափակեցին Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվել էին Խուստուփի ծերպերում։ Գագիկը, շտապ օգնության մեքենայով ներխուժելով շրջան, շրջափակումից ազատեց եղբորը, ընկերներին և զենքը։

Գագիկ Ստեփանյանի կիսանդրին Նոր Նորքի 2-րդ զանգվածում

Հայ-ադրբեջանական ճակատում ընթանում էր պարտիզանական պատերազմ, որին անմիջական մասնակցություն ունեցան Գագիկն ու իր եղբայրները։

1992 թվականին Գագիկը ընդգրկվեց «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում։ Մասնակցություն ունեցավ Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը։ Մասնակցել է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհի, Կուբաթլի (ներկայիս՝ Քաշունիք) և Ֆիզուլիի մոտ (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մղված մարտերին։ Գագիկը հասավ նաև մինչև Քելբաջար (ներկայիս՝ Քարվաճառ

Գագիկ Ստեփանյանը դավանում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսություն, որի համար էլ ստացավ «Հեթանոս» մականունը։

1994 թվականի փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։

1994 թվականի մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ՝ մարտի 14-ի առավոտյան հետ քաշվեցին։

Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։

Գագիկ Ստեփանյանի հուշատախտակն իր անունը կրող 135 հիմնական դպրոցի պատին

Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ գնդացրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդամենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

1999 թվականի Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]