Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գագիկ Ստեփանի Դավթյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Դավթյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1909(1909-11-08)
Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1980(1980-03-09) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտագրոքիմիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Գագիկ Ստեփանի Դավթյան (նոյեմբերի 8, 1909(1909-11-08), Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1980(1980-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դիլիջանում։ 1926 թվականին տեղի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո մինչև 1930 թվականը սովորել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում։ 1929 թվականին աշխատել է ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ։

1930-1933 թվականներին գործուղվել է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք որպես ասպիրանտ։ Սովորելու տարիներին մասնակցել է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխատանքներին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։

1936 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիայի դոկտորանտուրա։

Գագիկ Դավթյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1941 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտին կից ստեղծել է հողի բերրիության լաբորատորիա, իսկ 1947 թվականին՝ ագրոքիմիայի լաբորատորիա։

1950-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ապա՝ ակադեմիկոս-քարտուղար, 1955-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1958-1962)։

1957-1961 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

1966 թվականին ագրոքիմիայի լաբորատորիայի հիման վրա հիմնել է ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։

1967-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար։

Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել ԵՊՀ-ում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։ Ակտիվ մասնկացել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել հանրապետության Գերագույն խորհրդին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիր[4]։

Վախճանվել է Երևանում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կոչվում է Գ. Դավթյանի անունով[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հողի քիմիական պարարտացումը, Երևան, 1932։
  • Կալցիում ցիանամիդ, Երևան, 1932։
  • Հանքային պարարտանյութերի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԻՍՍՀ բամբակացան շրջաններում, Երևան, 1934։
  • Հայաստանի հողերի ֆոսֆորացման ռեժիմը, Երևան, 1946։
  • Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը, Երևան, 1966[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Ստեփանի Դավթյան, Երևան, 1983 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, հ. 30)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 33-34։
  3. Ով ով է. Կենսագրական հանարագիտարան. Հայեր, Երևան, 2005, էջ 334։
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գագիկ Դավթյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 297