Գագիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գագիկ Պետրոսյան (մարտի 10, 1973 թ., Ստեփանակերտ), ԼՂՀ քաղաքական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Ծնվել է 1973 թ. մարտի 10-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1994 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ ստանալով պատմության և անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում։

Ղարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի մասնակից է։ 1992-1999 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ կենտրոնական պաշտպանական շրջանում՝ որպես շտաբի պետի օգնական, ուսումնական գնդի ֆիզիկական պատրաստության պետ, ՊԲ մարզական ակումբի պետ, ջոկի հրամանատար։ Զորացրվելուց հետո հիմնադրել է «Ռազմիկ +» ՓԲԸ-ն։

2000-2005 թթ. եղել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի 2006 թ. հոկտեմբերի 6-ից աշխատել է Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ 2007 թվականին առաջադրվել է խմբի նախաձեռնության անդամ, հետո ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի լիազոր ներկայացուցիչ։

Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է, կուսակցության նախագահության անդամ։ Ազգային Ժողովի «Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավարն է։ Մասնակից է տարբեր քաղաքական թեմաներով միջազգային գիտաժողովների, խորհրդակցությունների և սեմինարների։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և հրապարակումների՝ կապված միջազգային անվտանգության խնդիրների հետ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

Ամուսնացած է, ունիերկուզավակ։