Գագիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գագիկ Գարեգինի Ավագյանը ծնվել է 1935 թ մարտի 9-ին Ծաղկունք գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում , ավարտել է Սևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1953-1956 թթ աշխատել է գյուղի ակումբի վարիչ, այնուհետև ծառայել է սովետական բանակում, 1959 թ զորացրվել է ՍՄԿԿ շարքերն անցած, ընունվել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի հեռակա բաժնի Գյուղմեքենայացում ֆակուլտետը։ Միաժամանակ ավարտել է նույն ինստիտուտի մեկամյա, հեռակա տնտեսագիտական բաժինը։

Աշխատել է կոլտնտեսությունում՝ դաշտավարական բրիգադիր, ագրոնոմ, ապա՝ 1964 թ Հրազդանի «Գյուղտեխնիկա միավորումում»՝ հսկիչ-ինժեներ, արհեստանոցի և բազայի վարիչ։ 1968 թ ընտրվել է հայրենի կոլվարչության նախագահ։ Նրա նախագծով ու նախաձեռնությամբ կառուցվել է 1941-1945 թթ Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակին նվիրված հուշահամալիր։ 1975 թ աշխատել է Սևանի «Գյուղտեխնիկա միավորման հանգստյան տան դիրեկտոր, ապա՝ Սևանի հացամթերքներ կոմբինատի համակցված կերերի արտադրության պետ, այնուհետև՝ գլխավոր ինժեների տեղակալ։ 1998 թ անցել է պատվավոր հանգստի։

Պարգևատրվել է «Աշխատանքի արիության», Լենինի ծննդյան 100-ամյակի «Աշխատանքի վետերան» մեդալներով և բազմաթիվ պատվոգրերով։ Ստեղծագործել է , ունի 100-ից ավելի բանաստեղծություններ և պատմվածքներ, «Ծաղկունք» գրքի հեղինակն է։ Ծաղկունքի պատվավոր քաղաքացի է։ Մահացել է 2011 թ փետրվարի 11-ին։