Գաբրիել Եղիազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Եղիազարով
Ծնվել էմայիսի 2, 1916(1916-05-02)[1][2][3][…] կամ հոկտեմբերի 3, 1916(1916-10-03)[4]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 22, 1988(1988-07-22)[3][5] կամ հունիսի 21, 1988(1988-06-21)[4][1][2]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1945-1987
Մասնագիտացումկինոօպերատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDbID ID 0947248

Գաբրիել Գեորգիի Եղիազարով (Գաբրիել Եղիազարյան), մայիսի 2, 1916(1916-05-02)[1][2][3][…] կամ հոկտեմբերի 3, 1916(1916-10-03)[4], Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1988(1988-07-22)[3][5] կամ հունիսի 21, 1988(1988-06-21)[4][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ծագումով հայ օպերատոր, ռեժիսոր և սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (նոյեմբերի 26, 1965), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հունվարի 7, 1977), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, ԽՍՀՄ ԿԿ անդամ (1956 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Եղիազարովը ծնվել է 1916 թվականին Բաքվում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ նախքան ինստիտուտ ընդունվելը, աշխատել է Բաքվի կինոստուդիայում՝ սկսելով լուսավորողի պաշտոնից։ Ավելի ուշ կազմավորեց մուլտիպլիկացիոն դասարան։

1941 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը, որպես դիպլոմային աշխատանք ռեժիսուրա առարկայից նկարահանել է Տարաս Բուլբա ֆիլմը։ Առավել հայտնի են ռեժիսորի այն աշխատանքները, որտեղ իրապես պատկերված են խորհրդային հասարակ մարդկանց կյանքը՝ «Տաք ձյուն»՝ Յու․ Բոնդարևի զինվորական վեպի էկրանավորումը և «Դիմանկար անձրևով»։

Մահացել է 1988 թվականին, թաղված է Վոստրյակովսկի գերեզմանոցի 103-րդ հատվածում[6]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977)
  • ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1975) «Տաք ձյուն» իլմի համար
  • Ա․ Դովժենկոյի անվան արծաթե մեդալ (1975)
  • Լավագույն սցենարի համար մրցանակ Համախորհրդային փառատոնին «Լուսաբացից լուսաբաց» ֆիլմի համար (1976)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1987 Իվան Մեծ
1984 Բաժանումներ
1982 Տո՛ւն
1980 Ձիերին անցատեղում չեն փոխում
1977 Դիմանկար անձրևով
1975 Լուսաբացից լուսաբաց
1972 Տաք ձյուն
1969 Միայն երեք գիշեր
1965 Կառուցվում է կամուրջ
1963 Հանդիպում անցատեղում
1962 Մեղավորը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1987 Իվան Մեծ
1982 Տո՛ւն
1980 Ձիերին անցատեղում չեն փոխում
1975 Լուսաբացից լուսաբաց

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1969 Միայն երեք գիշեր
1965 Կառուցվում է կամուրջ
1962 Մեղավորը
1960 Ловцы губок
1959 Վասիլի Սուրիկով
1958 Պոեմ ծովի մասին
1955 Դեպի նոր ափ
1953 Առեղծվածային գտածո
1952 Մայիսյան գիշեր կամ խեղդվածը
1950 Բաքվի կրակները
1958 Առաջին դասարանցին
1945 Փիղը և պարանը
1943 Ապրի՛ր, հայրենի Բելառուս
1942 Անտառային եղբայրներ

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1968 Վահան և սուր
  • Վերջին սահմանը
զորքերի հրամանատար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 The Movie Database(բազմ․) — 2008.
  6. «Գաբրիել Եղիազարովի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.