Բրոմաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրոմաջրածինը (HBr) անգույն, օդում ծխացող, ջրում լավ լուծվող գազ է, tհալ=-87°С, tեռ=-67°С։ Ջրային լուծույթը կոչվում է բրոմաջրածնական թթու։ Այն աղաթթվից ուժեղ, միահիմն թթու է.

HBr=H++Br-

HBr+KOH=KBr+H2O

HBr+AgNO3=AgBr↓+HNO3

Բրոմաջրածինը նաև ուժեղ վերականգնիչ է.

2HBr+Cl2=2HCl+Br2

2HBr+H2SO4(խիտ)=Br2+SO2+2H2O

Ստանում են՝

PBr3+2H2O=H3PO3+3HBr

SO2+Br2+2H2O=H2SO4+2HBr