Բրոդվեյական մեղեդի
| Բրոդվեյական մեղեդի The Broadway Melody |
|
![]() |
|
| Ժանր | մելոդրամա մյուզիքլ |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1929 |
| Պրեմիերա | հունիսի 6, 1929 |
| Լեզու | անգլերեն համր |
| Ռեժիսոր | Գարրի Բոմոնտ |
| Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ Լոուրենս Ուեյնգարտեն |
| Սցենարիստ(ներ) | Էդմունդ Գուլդինգ Նորման Հյուսթոն Ջեյմս Գլիսոն |
| Դերակատարներ | Չառլզ Քինգ Բեսսի Լավ Անիտա Փեյջ |
| Օպերատոր | Ջոն Առնոլդ |
| Երաժշտություն | Նասիո Հերբ Բրաուն |
| Մոնտաժ | Սեմ Զիմբալիստ |
| Ընկերություն | Metro-Goldwyn-Mayer |
| Տևողություն | 110 րոպե |
| Բյուջե | 379.000 $ |
| Շահույթ | 2.808.000 $ (ԱՄՆ) |
| IMDb | ID 19729 |
Բրոդվեյական մեղեդի (անգլ.՝ The Broadway Melody), ամերիկյան ֆիլմ մյուզիքլ է նկարահանված 1929 թ։ Ֆիլմի ռեժիսորն է Գարրի Բոմոնտը։ Ֆիլմը ստացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը:
Սյուժե [խմբագրել]
Քույրեր Հենք և Քուինի Մահոնիները երգող պարուհիներ են, ովքեր գալիս են Նյու Յորք` Բրոդվեյ, որտեղ նրանց ընկերոջ` Էդդի Քառնսի հետ հանդես են գալու նոր ներկայացման մեջ: Էդդին և Հենքը վաղուց ընկերներ էին և արդեն որոշել էին նշանվել: Սակայն երբ Էդդին տեսնում է փոքր քրոջը` Քուինիին, սիրահարվում է նրան և, փոխելով Հենքի հետ կապված իր ծրագրերը, սկսում է սիրահետել Քուինիին:
Այդ ժամանակ Նյու Յորքի մեծահարուստներից մեկը` Ջեք Ուորրիները, նույնպես սիրահարվում է Քուինիին և որպես իր սիրո նշան նվիրում թանկարժեք ադամանդյա ձեռնաշղթա: Նրա հետ ամուսանանալուց հետո միայն աղջիկը հասկանում է, որ սառնարյուն մեծահարուստի համար ինքն ընդամենը խաղալիք է...
Դերերում [խմբագրել]
- Չառլզ Քինգ - Էդդի Քառնս
- Անիտա Փեյջ - Քուինի Մահոնի
- Բեսսի Լավ - Հենք Մահոնի
- Քենեթ Թոմպսոն - Ջոք Ուորրիներ
- Մերի Դորան - Ֆլո
- Ջեդ Բրուդի - հորեղբայր Ջեդ
- Էդի Քեյն - Ֆրենսիս Զանֆիլդ
- Էմմետ Բեկ - Բեբի Հաթրիք
- Մարշալ Ռութ - Ստյու
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Բրոդվեյական մեղեդի(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- tcmdb կայքում (անգ.)
- «Բրոդվեյական մեղեդի»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- rottentomatoes կայքում (անգ.)
- kinopoisk.ru կայքում (ռուս.)
