Բրյուսելիզացիա
Բրյուսելիզացիա (ֆր.՝ Bruxellisation, հոլ.՝ Verbrusseling), քաղաքաշինության մեջ՝ քաղաքի վերաշինության անարխիկ մոտեցում, երբ կատարվում է պատմական շինությունների չհսկվող քանդում , կամ նրանց կողքին ժամանակակիցների կառուցումը։ Արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում[1] Բրյուսելում 1960-1970-ական թվականներին պատմական շենքերի մասսայական քանդման առիթով։
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
1958 թվականին Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հազիվ վերականգնված Բրյուսելը ընդունեց Expo '58 միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքային իշխանությունները հասկանալով, որ հին քաղաքը չի կարող ընդունել հյուրերի հոսքը որոշեցին հանել տրամվայի գծերը հիմնական փողոցներից և ասֆալտապատեցին այգիները։ Հետագա տարիներին անշարժ գույքի գործակալությունները հենվելով տեղական ինքնավարման մարմինների աջակցության վրա Հյուսիսային կայարանի տարածքում սկսեցին մասսայական շինարարություն։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։ Քանդվեցին և 18-րդ դարի շենքեր և համեմատաբար նոր «Ժողովրդական տունը»։ Փարիզի և Վիենայի 19-րդ դարի վերակառուցումներից Բրյուսելինը տարբերվում էր ոչ թե մասշտաբով, այլ միասնական պլանի և էսթետիկական որոշման բացակայությամբ։
Բրյուսելյան փորձի առանձնահատկությունները [խմբագրել]
Բրյուսելում 1960-ական թվականներին տարածված էր փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան։ Անշարժ գույքի գործակալությունները լուրեր էին տարածում շենքի քանդելու մասին և որոշ ժամանակ անց բնակիչներից էժան գնում էին տունը, դրանից հետո մնում էր սպասել , որ տունը անօգտագործելի վիճակի հասնի և քանդում էին։ Այդպես են քանդել 23 հարկանի Tour Lotto աշտարակը [2] և նրա տեղը կառուցվել է 14 հարկանի Central Plaza-ն։[1][3]
Երկրորդ առանձնահատկությունը այն էր, որ նախագծային գործունեությունը փակ էր և քննարկման ենթակա չէր։ Քաղաքում աշխատում էր կապալառուների, ճարտարապետների և շինարարների նեղ խումբ։[4]
Բրյուսելիզացիան մշակույթում [խմբագրել]
1992 թվականին բելգիական գրաֆիկական վեպերի շարքում լույս տեսավ Ֆրանսուա Սկույտենի և Բենուա Պետերսի «Brüsel» վեպը, որը իբր թե ապագայի քաղաք է, որի վերակառուցման հետևանքով բնական աղետ է սկսվում և քաղաքը կործանվում է։
Հղումներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 David Stephens, January 2000
- ↑ Tour Lotto աշտարակի մասին emporis.com կայքում
- ↑ Central Plaza աշտարակը, 2003—2006 թվականներին կառուցվել է Tour Lotto-ի տեղը — emporis.com
- ↑ Տեղեկատվությունը ըստ emporis.com, կայքի 1997—2007 թվականների շինարարության մասին.