Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
East India Company
Flag of the British East India Company (1801).svg
Տեսակը բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 1600թ.
Գլխամասերը ԼոնդոնԱնգլիա

Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն (անգլ.՝ East India Company), մինչև 1707թ.՝ Անգլիական Օստ-Հնդկական ընկերություն, բաժնետիրական ընկերություն։ Ստեղծվել է 1600թ. դեկտեմբերի 31-ին, Եղիսաբեթ Առաջին թագուհու հրամանով[1] և ստացել մեծ արտոնություններ Հնդկաստանում առևտրային գործունեութուն իրականացնելու համար։ Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության օգնությամբ է հնարավոր եղել Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի և արևելքի մի շարք երկրների գաղութացումը։ Փաստացի, թագավորական հրովարտակը ընկերությանը տալիս էր Հնդկաստանում առևտրի մենատիրություն։ Ամենասկզբում ընկերությունն ուներ 125 բաժնետեր և 72 հազար ֆունտ ստերլինգ սկզբնական կապիտալ։ Ընկերությունը կառավարում էին գուբերնատորը և տնօրենների խորհուրդը, որը ներկայացնում էր հաշվետվություն բաժնետերերին։ Առևտրատնտեսական ընկերությունն այնուհետև ձեռք է բերում կառավարական և ռազմական իրավասություններ[2], որոնք չի կորցնում մինչև 1858թ.։ Ինչպես և Հոլանդական Օստ-Հնդկական ընկերությունը, Բրիտանականը նույնպես իր արժեթղթերը տեղադրում է բորսայում։ Ընկերությունը գործունեություն էր ծավալում նաև Հնդկաստանից դուրս, փորձելով ապահովել Բրիտանական կղզիներ տանող ապահով ճանապարհներ։ 1620-ին Օստ-Հնդկական ընկերությունը փորձում է գրավել այսօրվա ՀԱՀ-ում գտնվող Սեղանասարը (Table mountain), հետագայում գրավում է Սուրբ Հեղինեի կղզին։ Ընկերության զորքերն էին Նապոլեոնին պահում կղզու վրա, իսկ ընկերության նավահանգիստների հիման վրա է կառուցվել Սանկտ-Պետերբուրգը։

Գործունեությունը Հնդկաստանում[խմբագրել]

Ընկերությունը հիմնադրվել է 1600թ. և ի սկզբանե ունենցել է “Արևելյան Հնդկաստանում առևտրով զբաղվող Լոնդոնի վաճառականներ” անվանումը (անգլ.՝ Governor and Company of Merchants of London trading with the East Indies)։ Գործունեությունը Հնդկաստանում սկսում է 1612թ., երբ Ջահանգիրը թույլ է տալիս կառուցել գործարան Սուրաթում։ Սկզբնական շրջանում անվանումները հաճախ էին հերթափոխում միմյանց։ 1612թ. Օստ-Հնդկական ընկերության զինված ուժերը Սուվալիի ճակատամարտում ծանր պարտության են մատնում պորտուգալացիներին։ 1640-ին Մադրասի կառավարիչ Վիջայանագարան թույլ է տալիս հիմնել գործարան Մադրասում։ 1647-ի դրությամբ Հնդկաստանում ընկերությունն ուներ արդեն 23 գործարան։ Հնդկական գործվածքները (բամբակ, մետաքս) անհավատալի պահանջարկ են վայելում Եվրոպայում։ Հնդկաստանից արտահանվում էր թեյ, եգիպտացորեն, ներկանյութ, բամբակ, իսկ ավելի ուշ՝ բենգալական ափիոն։ 1668-ին ընկերությունը վարձակալում է նախկին պորտուգալական գաղութ Բոմբեյ կղզին։ 1687-ին ընկերության գլխամասը Սուրատից տեղափոխվում է Բոմբեյ։ Օստ-Հնդկական ընկերությունը փորձում է ուժով ստանալ առևտրային արտոնություններ, սակայն պարտվում է Մեծ Մոգոլին։ 1690-ին Կալկաթայում ստեղծվում է ընկերության մասնաճյուղ Մեծ Մոգոլի հրամանով։

Կենտրոնական գրասենյակը Լոնդոնոում 1808—1812

1757-ին Պլեսսիի ճակատամարտում ընկերության զինված ուժերը Ռոբերտ Քլայվի գլխավորությամբ պարտության են մատնում հնդկական ուժերին։ Բուքսարի ճակատամարտում հաղթանակից հետո (1764) ընկերությունն արտոնություններ է ստանում Բենգալիայում, Բիհարում, Օրիսսայում, նաև ստանում է Բենգալիա նահանգի լրիվ կառավարման իրավունք, որտեղից ստանում ավելի քան 5 մլն. ֆունտի շահույթ։ Ռոբերտ Քլայվը դառնում է Բենգալիայի առաջին բրիտանացի կառավարիչը։ Անգլա-մայսուրական և անգլա-մարատհական պատերազմները (1766-1799 և 1772-1818) ավելի են հզորացնում ընկերության ազդեծությունը Հնդկաստանում։

Բրիտանացիները կառավարում էին Բենգալիայի արտաքին առևտուրը, ինչպես նաև ներքին առևտրի կարևորագույն ճյուղերը: Բենգալիայի գյուղացիներին «կցում էին» ընկերության գործարաններին, ուր նրանք հանձնում էին իրենց արտադրանքը շատ ցածր գներով: Գրանցվում է հարկերի կտրուկ աճ: Դրա հետևանքով 1769-1770թթ. սով ու համաճարակ է տարածվում, որի արդյունքում մահանում է 7-10 մլն մարդ: 1780-90-ականներին սովը կրկնվում է: Մահանում է ևս մի քանի միլլիոն մարդ:

Գրեթե մեկ դար Հնդկաստանը թալանվում ու մասնատվում էր, որի արդյունքը սովն ու ավելի քան 40 մլն մարդկային զոհերն էին: Ամերիկացի պատմագետ Բրուք Ադամսի հաշվարկներով, կառավարման առաջին 15 տարիների ընթացքում բրիտանացիները միայն Բենգալիայից հանել էին 1 մլրդ աժողությամբ թանկարժեք քարեր: 1840թ. Անգլիացիների տիրապետության տակ էր գրեթե ողջ Հնդկաստանը: Այս միջոցներով էլ ապրում էր Բրիտանիան:

Կառավարումն ընթանում էր երկու ձևով: Առաջինը նշանակում էր, որ ընկերությունն ընդունուն էր հպատակ երկրների “անկախությունը”, սակայն տեղի կառավարիչները արտաքին գործերի կառավարումը տալիս էին ընկերությանն ու գումար տրամադրում ընկերության զորքին պահելու համար: Պայմանը չկատարելու դեպքում Օստ-Հնդկական ընկերության զորքերը գրավում էին տվյալ տարածքը: Կառավարիչներն իրենց պալատում տեղ էին տալիս ընկերության ռեզիդենտին:

Էքսպանսիա կոչվող այս գործընթացն իրականացվում էր հնդկական փողերով ու հնդիկների կողմից, քանի որ զորքերը հիմնականում հավաքագրվում էին հենց Հնդկաստանից: Ընկերության գործը հեշտացնում է նաև Մեծ Մոգոլի կայսրություն անկումը 18-րդ դարի վերջում: Փաստացի ներկայիս Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի տարածքները մասնատված էին շուրջ 100 իշխանությունների, որոնք պատերազմի մեջ էին մեկը մյուսի հետ:

Նման պայմաններով պայմանագրերը պատմությանը հայտնի են “սուբսիդիար” անվանումով: Առաջին սուբսիդիար պայմանագիր կնքած կառավարիչը Հայդարաբադն էր: Կնքել չցանկանալու դեպքում ընկերությունը ուժի միջոցով էր հասնում պայմանագրերի կնքմանը: Այսպես, օրինակ՝ Մայսուրի կառավարիչը հրաժարվում է կնքել պայմանագիրը և ի վերջո կնքում այն անգլո-մայսուրյան չորրորդ պատերազմց հետո:

Օստ-հնդկական ընկերության գլխավոր մրցակիցները Հնդկաստանում գոյացած երկու տերություններն էին՝ Մարաթյան միությունն ու սիքհերի տերությունը: Սիքհերի տերության հիմնադիրի մահվանից հետո (1839) երկիրը փլուզվում է սկսված քաոսի պատճառով: Խնդիրներ էին ծագում սիքհերի և տեղի մուսուլման բնակչության միջև:

18-րդ դարի վերջում գեներալ-կառավարիջ Ռիչարդ Ուելսլիի գլխավորությամբ սկսում է գրավման ակտիվ գործընթաց : 1791թ. սկսելով Կոչին քաղաքից մինչև 1856թ. ընկերությունը փաստացի գրավում է գրեթե ողջ Հնդկաստանը: Հզորացող Ռուսական կայսրությունը մրցակից էր թվում ընկերության համար: Նրանք մեծացնում են ճնշումը Աֆղանստանի վրա, ինչը ի վերջո հանգեցնում է առաջին անգլո-աֆղանական պատերազմին: Ընկերության ու կայսրության միջև սկսվում է մրցակցություն Միջին Ասիայում ազդեծության ավելացման շուրջ, որը անգլիացիներն անվանել են “Մեծ խաղ”: 1857թ. ապստամբություն է սկսվում Բրիտանական Օստ-հնդկական ընկերության դեմ, որը հայտնի է որպես Առաջին անկախության պատերազմ կամ Սիպայների ապստամբություն: Ապստամբությունը ճնշվում է և Բրիտանական կայսրությունը ստանում է ողջ Հարավային Ասիայի ուղիղ կառավարումը:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. The Register of Letters &c. of the Governor and Company of Merchants of London trading into the East Indies, 1600–1619. On page three, a letter written by Elizabeth I on 23 January 1601 ("Witnes or selfe at Westminster the xxiiijth of Ianuarie in the xliijth yeare of or Reigne.") states, "Haue been pleased to giue lysence vnto or said Subjects to proceed in the said voiadgs, & for the better inabling them to establish a trade into & from the said East Indies Haue by or tres Pattents vnder or great seale of England beareing date at Westminster the last daie of december last past incorporated or said Subjecte by the name of the Gournor & Companie of the merchaunts of London trading into the East Indies, & in the same tres Pattents haue geven them the sole trade of theast Indies for the terme of XVteen yeares ..."
  2. This is the argument of Robins 2006.