Բրիժիտ Բարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրիջիդ Բարդո-ից)
Բրիջիտ Բարդոն 1968թ.

Բրիժիտ Բարդո (ֆրանսերեն՝ Brigitte Anne-Marie Bardot, bʁiʒit baʁdo, ծնվ. սեպտեմբերի 28, 1934 թ.), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել:

Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թ.: Միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956թ.): 1950-ական թթ. նա Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում: Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում: 1973թ. ավարտելով իր կինոկարիերան` սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում: 1990-ական թթ. սկսած բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով