Բրեստի հաշտության պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեստի հաշտություն
Բրեստի հաշտության առաջին երկու էջերը
Ստորագրված է 1918 թ. մարտ-ին
Ստորագրման վայր Բրեստ-Լիտովսկ
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ
Ստորագրող կողմեր Մի կողմից
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ
Մյուս կողմից
Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Պայմանագրի լեզուները Բուլղարերեն
Գերմաներեն
Հունգարերեն
Ռուսերեն
Թուրքերեն

Բրեստի հաշտություն, Բրեստ - Լիտովսկի (Բրեստ) հաշտության պայմանագիր — միջազգային ինքնուրույն հաշտության պայմանագիր, ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ - Լիտովսկում մի կողմից Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Բուլղարիայի) միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։

Պատմությունը[խմբագրել]

Բրեստի հաշտությունը հաշտության պայմանագիր էր, որ ստորագրվեց մի կողմից Քառյակ միության և մյուս կողմից Խորհրդային Ռուսաստանի միջև։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային Ռուսաստանի առաջին քայլը արտաքին քաղաքականության մեջ դարձավ խաղաղության մասին դեկրետը, որը հրապարակվեց 1917 թվականի հոկտեմբերի 26-ին Խորհուրդների երկրորդ Համառուսաստանյան համագումարի ժամանակ։ Դեկրետի հեղինակն էր Լենինը։ Դեկրետում առաջարկվում էր բոլոր պատերազմող երկրներին անմիջապես սկսել բանակցություններ «արդար դեմոկրատական աշխարհ» ստեղծելու համար։

1917 թվականի նոյեմբերի 9-ին Լենինը ելույթ ունեցավ ռադիոյով և կոչ արեց զինվորներին բանակցություններ սկսել հակառակ ճամբարի զինվորների հետ, որի հետևանքով ռազմաճակատներում սկսվեցին «զինվորական հաշտություններ»։ Դրանով Լենինը և իր կողմնակիցները ձգտում էին իրականացնել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն։ Այդ կոչերից անմիջապես հետո սկսվեցին ցույցեր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, որոնք պահանջում էին միանալ Խորհրդային Ռուսաստանին և կնքել հաշտություն։

Այն բանից հետո, երբ Անտանտի երկրները մերժեցին հաշտության մասին դեկրետը, Խորհրդային Ռուսաստանը գնաց բանակցությունների Քառյակ միության երկրների հետ, որոնք գտնվում էին պատերազմի ժամանակ հակառակ ճամբարում։

1917 թվականի դեկտեմբերի 9-ին Բրեստում սկսվեցին հաշտության բանակցություններ մասնակցությամբ Խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի։ Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Իոֆֆեն։ Խորհրդային պատվիրակության գլխավոր առաջարկներն էին զորքերի դուրս բերումը գրավված տարածքներից, ազատություն այն ազգերին, որոնք զրկվել էին դրանից պատերազմի ընթացքում, հրաժարում բոլոր տեսակ ռազմատուգանքներից և նման այլ պայմաններ։

Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննեց պայմանները և մշակեցին սեփական ծրագիրը, որոնք բխում էին նրանց իսկ շահերից։ Դրանք էին Միացնել Գերմանիային Մերձբալթիկան և մասնատել Լեհաստանը, որպիսի ղեկավարեն ոչ արիական ծագում ունեցող ազգերին։ Բացի դա Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրավված տարածքները, որպիսի օտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները։ Դրանով իսկ Գերմանիան հաղթանակած էր դուրս գալիս պարտված պատերազմից։ Այս ծրագիրը սկզբնապես գաղտնի էր պահվում։

Համաձայնելով ռուսական առաջարկի հետ՝ Քառյակ միության երկրները արեցին հետևյալ հայտարարությունը, որ իրենց համար ընդունելի կլինի Ռուսաստանի առաջարկը, եթե նա տա երաշխիք, որ պատերազմին մասնակից տերությունները կընդունեն այս պայմանները։ Դրանով Գերմանիան ցույց էր տալիս, որ հաշտություն հնարավոր չէ, քանի որ Գերմանիան համոզված էր, որ Անտանտի երկրները համաձայն չեն լինի այդ պայմաններով պայմանագրին։

Այս հարցերի լուծման համար հայտարարվեց 10-օրյա ընդմիջում։ Այդ ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին Խորհրդային իշխանությունը Անտանտի երկրներին կոչ արեց ազատություն շնորհել իրենց հպատակության տակ գտնվող երկրներին՝ ելնելով ազգերի ինքնորոշման սկզբունքից՝ օրինակ բերելով Ֆինլանդիան, Ուկրաինան և Բելառուսիան։ Դրանով նրանք նաև փորձում էին իրականացնել իրենց ծրագրերը համաշխարհային սոցիալիստական հեղափոխության շուրջ, քանի որ նրանց կարծիքով այդ երկրների կողմից չընդունվելու դեպքում, ժողովուրդները կապստամբեն։

Տեսնելով, որ Անտանտի երկրները համաձայն չեն հաշտության հետ, 1917-թվականի դեկտեմբերի 27-ից Խորհրդային իշխանությունը միայնակ սկսեց բանակցությունները Գերմանիայի հետ։ Այժմ արդեն Խորհրդային պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի ժողկոմ Տրոցկին։ Գերմանական պատվիրակությունը դրեց սեղանին մի քարտեզ, որով սահմանը անցնում էր արևելյան Մոոնզունդյան արշիպելագով և Ռիգայով, արևմտյան Դվինայով և շարունակվում էր մինչ Բրեստ-Լիտովսկ։ Բրեստ-Լիտիվսկի հարավային սահմանը որոշվելու էր Գերմանական և Ուկրաինական կենտրոնական Ռադայի միչև բանակցությունների միջոցով։ Ճիշտ է Սովետների Համաուկրաինական առաջին համագումարը, երկիրը հռչակել էր խորհրդային, սակայն Տրոցկին հայտարարեց, որ չունի անհամաայնություն, որ ուկրայնական պատվիրակությունը մասնակցի բանակցություններին։ Դրանով իսկ Ռուսաստանը զրկվում էր Լեհաստանից, Լիտվայից, Կուռլանդիայից և այլ տարածքներից, որն անցնում է 160000 կիլոմետր քառակուսի տարածքը։

1918 թվականի հունվարի 27-ին Քառյակ միության երկրները Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի հետ եկան համաձայնության, որ նրանց Ուկրաինան պետք է տրամադրի սննդամթերք՝ ռազմական օգնության փոխարեն։ Նույն երեկոյան Խորհրդային Ռուսաստանին տրվեց վերջնագիր գերմանական պահանջները կատարելու համար ու սահմանները հասցնել մինչև Նարվա, Պսկով, Դվինյա։ Հունվարի 28-ին Տրոցկին պատասխանեց վերջնագրին, որ Ռուսաստանը պայմանագիրը չի ստորագրում, դադարեցնում է պատերազմը և դուրս է բերում զորքերը։ Փետրվարի 18-ին Քառյակ միությունը անցավ հարձակման անցավ ամբողջ արևելյան ճակատով։ Ռուսական բանակները չկարողացան դիմադրել այդ հարձակմանը և արդեն փետրվարի 19-ին համաձայնեցին ստորագրել հաշտությունը։ Գերմանացիները շարունակեցին հարձակումը և միայն փետրվարի 22-ին համաձայնեցին հաշտության՝ հարկադրելով ավելի ծանր պայմաններ քան նախկինում։ Մտածելու համար Խորհրդային պատվրակությանը տրվեց 48 ժամ։

Քննարկումից հետո կուսակցության կենտրոնը համաձայնեց ստորագրել պայմանագիրը և Բրեստ-Լիտովսկ ուղարկեց Սոկոլնիկովին պայմանագիրը ստորագրելու համար։ Պայմանագիրը ստորագրվեց 1918 թվականի մարտի 3-ին, որը ուղղակի խայտառակություն էր Ուսաստանի համար։ Հարկ է նշել, որ Տռոցկին և մյուսները լավ գիտակցում էին Գերմանիայի հարձակումը և գիտեին, որ իրենք չեն կարող դիմադրել։ 1918 թվականի մարտի 6-8-ը տեղի ունեցած ՌԿբԿ 7-րդ համագումարում, որտեղ քննվում էր Բրեստի հարցը Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որ հաշտությունը դա կապիտուլացիա չէ, այլ ժամանակավոր մանեվր, իշխանություն և ժամանակ շահելու համար։ Լենինին կողմ քվեարկեցին կուսակցության մեծ մասը։ Մարտի 15-ի սովետների 4-րդ արտակարգ համագումարում ընդունվեց Բրեստի հաշտությունը, որի համաձայն Ռուսաստանից կտրվեցին Մերձբալթիկան և Բելոռուսիայի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը։ Ուկրաինան և Ֆինլանդիան հռչակվեցին ինքնավար հանրապետություններ և պետք է Կարմիր բանակի զորքերը դուրս բերվեին այնտեղից։ Ռուսաստանը զրկվեց իր տարածքի 1 մլն. քռ. կմ. տարածքից, որտեղ ապրում էր բնակչության շուրջ կեսը և տնտեսության 1/3-ը ևս տեղակայված էր այստեղ։ Կարմիր բանակը դուրս էր բերվում այդ տարածքներից ռազմածովային ուժերի հետ միասին։ Մաքսային հարցում վերականգնվում էր 1904 թվականի իրավիճակը՝ հոգուտ Գերմանիայի։

Ռուսական զորքերի դուրս բերումը Արևելյան ճակատից հնարավորություն տվեց Գերմանիային անցնել հարձակման հարավային ուղղությամբ 1918 թվականի մարտի 21-ից մինչև հունիսի 17-ը, սակայն մեծ հաջողությունների չհասան, այլ հակառակը, Անտանտի երկրները որդեգրեցին անդադար հարձակումների մարտավարությունը և ի վերջո հաղթեցին նրան։

Բրեստի խայտառակ հաշտությունը լրացվեց 1918 թվականի օգոստոսի 27-ի Բեռլինի համաձայնագրով, որով Ռուսաստանը Գերմանիային էր տալիս 6 մլրդ. մարկ ռազմատուգանք։

1918 թվականի նոյեմբերի 9-ին Գերմանիայում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո նոյեմբերի 13-ին Բրեստի հաշտությունը չեղյալ համարվեց։

Բրեստի հաշտությունը, որը մեծ վնասներ հասցրեց Ռուսաստանին, հնարավորություն տվեց բոլշևիկներին քաղաքական իշխանությունը իրենց ձեռքում պահել և մաքրել քաղաքական հակառակորդներին իշխանությունից։ Խոսքը վերաբերում է ձախ էսեռներին, որոնք դուրս եկան իշխանությունից նաև Բրեստի հաշտության շուրջ ծագած հակասությունների պատճառով։ Սա էր նաև պատճառը, որ Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչի պատճառով էլ մեծ թվով մարդկանց արյուն թափվեց։