Բրենդոն Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդոն Ռոյ

Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 7, 3
Ի ծնե տրված անունը Brandon Dawayne Roy
Բրենդոն Դաուեյն Ռոյ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 96 կգ
Դպրոց Գարֆիլդի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն)
համալսարան Վաշինգտոն (2002–2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2006–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012–2013)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2008–2010)
  • All-NBA երկրորդ թիմ (2009)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • NBA տարվա նորեկ (2007)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2007)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2006)
  • Pac-10 տարվա բասկետբոլիստ (2006)
  • All-Pac-10 առաջին թիմ (2006)
  • # 3 մարզաշապկի հավերժացում Վաշինգտոնի համալսարանի կողմից

Բրենդոն Դաուեյն Ռոյ (անգլBrandon Dawayne Roy, հուլիսի 23, 1984(1984-07-23), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ)[1], ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբներում։

Ծնվել է Սիեթլում (Վաշինգտոն նահանգ)։ Հաճախել է Սիեթլի «Գարֆիլդ» ավագ դպրոցը՝ համարվելով նահանգի լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացերել է Վաշինգտոնի համալսարանը, որն ավարտելուց հետո ընտրվել NBA-ի 2006 թվականի դրաֆթի 6-րդ ընտրությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Զաք Ռենդոլֆի՝ ակումբից հեռանալուց հետո, Ռոյը դառնում է թիմի ավագը։

Մասնագիտական կարիերայում Ռոյը 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, ինչպես նաև մի քանի անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։

2011 թվականին Ռոյն ստիպված է լինում հայտարարել կարիերայից վաղաժամ հեռանալու մասին, բացատրելով, որ ոտքերի ծնկներն այնքան էին դեգեներացվել, որ ոսկրերի միջև աճառային հյուսվածքները չափազանց վնասվել էին[2][3]։ 2012 թվականին Ռոյն հայտարարում է, որ բավականաչափ ապաքինվել է և ցանկանում է վերադառնալ NBA։ Ռոյի հետ նոր պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզը»։ Նախամրցաշարային խաղերից մեկում Ռոյը կրկին վնասվածք է ստանում և ստիպված վիահատում աջ ծունկը։ «Թիմբերվուլվզի» կազմում խաղալով ընդամենը 5 հանդիպում, Ռոյը կրկին հեռանում է կարիերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բրենդոն Ռոյի վիճակագրություն». «Բասկետբոլ-ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. ««Բլեյզերսի» Բրենդոն Ռոյը հեռանալու է կարիերայից». ESPN.com. 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. Միգեր, Շոն (2011 թ․ դեկտեմբերի 10). ««Թրեյլ Բլեյզերս». Բրենդոն Ռոյը հայտարարում է կարիերայից հեռանալու մասին. «Հիանալի ճամփորդություն էր»». «Օրեգոնիան». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]