Բրեկետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեկետներ

Բնույթով շատ օգտակար, և վերջին ժամանակներս լրիվ պատահական մոդայիկ դարձած Բրեկետների պատմությունը։ Եթե տարիներ առաջ շատերը կոմպլեքսավերվում էին, ապա հիմա անգամ թեթև խախտման դեպքում կրում են բրեկետներ։ Սկսենք բրեկետների պատմությունը ամենասկզբից, երբ ...

Պատմական ակնարկ[խմբագրել]

....18-րդ դարի 1776 թվականին ֆրանսիացի վիրաբույժ Պիեր Ֆոշարը (Pierre Fauchard) որոշեց մետաղական բրեկետների միջոցով վերացնել ատամի կցվածքի խաղտման հետևանքով առաջացած անհարթությունները։ Նա յուրաքանչյուր ատամի վրա ամրացրեց մետաղական լար, վերջինս ամրացրած էր արտաքուստ և շատ կոշտ տեսք ուներ։ Ամենաառաջին բրեկետները ունեին շատ դժվարաշարժ դիզայն, դրանք ոչ միայն տեսանելի էին, այլև դուրս էին գալիս բերանից և խանգարում էին մարդուն նորմալ խոսել։

էվոլուցիա[խմբագրել]

1841 թվականին փոխվեց բրեկետների տեսքը. դրանք սկսվեցին ամրացվել օղակներով։ Սակայն դրանք էլ այդքան հարմար չէին։ 1871 թվականին Մագիլոմը առաջինը սկսեց օգտագործել ցեմենտ օրթոդոնտիկ օղակները ֆիկսելու համար։ Հետագայում ստեղծվեցին ավելի նոր տեխնոլոգիաները կցվածքը ուղղելու համար։ Իսկ արդեն առաջին օրթոդոնտիկ ապարատը, որը հնարավոր չէր հանել ստեղծվել է 1886 թվականին ամերիկացի բժիշկ-օրթոդոնտ Էնգլեմի կողմից։ Նրա ստեղծած բրեկետները նման էին ժամանակակից բրեկետներին իրենց տեսքով։ Արդեն 20-րդ դարի սկզբերին հենվելով Էնգլեմի ստեղծած բրեկետների վրա, ի հայտ եկան նոր բրեկետներ, որոնք ստացան "Բրեկետ-համակարգ" անվանումը։

Բրեկետները այսօր[խմբագրել]

Բազմաթիվ աստղեր, երգիչ-երգչուհիներ նույնպես կրել են բրեկետներ, երևի հենց դա էլ առիթ դարձավ, որ երիտասարդները առանց կոմպլեքսների կրեն բրեկետ-համակարգ, այն դեպքում երբ հիմա այդ մետաղիկները տիրոջ ցանկությամբ կարող են լինել ցանկացած ձևի և երանգի։

Տես նաև[խմբագրել]

Commons-logo.svg