Բրեբենեսկուլ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեբենեսկուլ
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորԱնդրկարպատյան մարզ
ԼեռնաշղթաՉեռնոգորա
Մասն էՈւկրաինական Կարպատներ
Բարձրությունը ծովի մակարդակից2038 մետր

Բրեբենեսկուլ (ուկրաիներեն՝ Бребенескул[1]), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր պիկերից մեկը, բարձրությամբ երկրորդ լեռը Ուկրաինայում։

Գտնվում է լեռնաշղթայի միջին մասում, Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, հարավ-արևելքից Մունչել (1998 մ) և հյուսիս-արևմուտքից Ռեբրա (2001 մ) լեռնագագաթների միջև։

Բարձրությունը 2035 մ է (այլ տվյալներով 2032 կամ 2038)։ Լեռը գմբեթաձև է։ Լանջերին տարածված են հնադարյան-սառցադաշտային ռելիեֆի ձևերը, կան սառցային քամհարման հետքեր։ Լեռը ծածկված է ալպիական և ենթաալպիական մարգագետիններով, բնորոշիչ են քարակուտակները։

Լեռան գագաթից արևմուտք գտնվում է Ուկրաինայի ամենաբարձր լիճը՝ Բրեբենեսկուլ։

Ամենամոտ բնակավայրն է Բիստրեց գյուղը (Իվանո-Ֆրանկովսկի մարզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]