Բրաունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Բրաունի
Chocolatebrownie.JPG
Մտնում է ազգային խոհանոցների մեջ
Ամերիկյան խոհանոց
Ծագում
Անվան բնօրինակ Chocolate brownie
Առաջացման երկիր ԱՄՆ
Բաղադրամասեր
Հիմնական
  • ալյուր
  • կարագ
  • ձու
  • շոկոլադ կամ կակաո փոշի
  • շաքարավազ
Հնարավոր
  • ընկույզ
  • պնդուկ
  • շոկոլադի կտորներ

Բրաունի (անգլ.՝ Chocolate brownie), շոկոլադե թխվածք, որն իր անունը ձեռք է բերել իրեն բնորոշ շագանակագույն գույնից (անգլ.՝ brown՝ շագանակագույն), իրենից ներկայացնում է խիտ կառուցվածքով հարթ շոկոլադե թխվածք , որը բաժանված է ուղղանյուն կտորների։ Այսօր այն համարվում է ԱՄՆ-ում և Կանադայում ամենահայտնի աղանդերներից մեկը։ Այն, ըստ էության, թխվածք է, որն իր տեսակով գտնվում է շոկոլադով հարուստ կարկանդակի և չոր թխվածքաբլիթի միջև։ Տարատեսակը, որը պատրաստվում է շագանակագույն շաքարավազով և առանց շոկոլադի կոչվում է «Blondie»։ Բրաունին, որպես կանոն, մատուցում են սուրճի կամ կաթի հետ, հաճախ կարելի է հանդիպել պաղպաղակի, հարած սերուցքի հետ։

Պատմությունը[խմբագրել]

Այն ստեղծվել է Չիկագոյի «Palmer House» հյուրանոցի խոհանոցում 1893 թվականին կոլումբիական ցուցահանդեսի ընթացքում, երբ տիկին Բերթա Փալմերը հանձնարարեց ավագ խոհարարին ցուցահանդեսին մասնակցող կանանց համար պատրաստել «կանացի դեսերտ», որն ավելի հեշտ կլինի ուտել, քան այլ թխվածքը, կպատրաստվի ավելի հեշտ, կունենա ավելի փոքր չափաբաժին և հնարավոր կլինի մատուցել նախաճաշի մեջ։

«Palmer House» հյուրանոցում այսօր էլ մատուցում են այս բաղադրատոմսով, որը նրա պատրաստման ամենահայտնի եղանակներից մեկն է, ըստ որի թխվածքը պատում են ծիրանի ջնարակով։

Ստեղծման մասին վարկածներ[խմբագրել]

Գոյություն ունի Բրաունիի ստեղծման երեք վարկած։

  • Ավագ խոհարարը պատահմամբ հալեցրած շոկոլադ է ավելացրել բիսկվիթային խմորի զանգվածին։
  • Մի խոհարար մոռացել է խմորին ալյուր ավելացնել։
  • Տնային տնտեսուհին չի ունեցել փխրեցուցիչ, որի պատճառով խմորը չի աճել։ Հնարամիտ կինը հյուրերին հուսախաբ չանելու համար բաժանում է թխվածքը ուղղանկյուն կտորների և մատուցում։ Սա ամենատարածված վարկածն է։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]