Բրայհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայհեր
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորBryher?
Մասն էՍիլլի կղզիներ
Մակերես122 հեկտար
Բնակչություն83 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Բրայհեր, կղզին (անգլ.՝ Bryher, կելտերեն՝ Breyer) Սիլլի կղզիների բնակեցված հինգ կղզիներից ամենափոքրն է։ Այն ունի մոտ մեկ կիլոմետր լայնություն և երկու կիլոմետր երկարություն։

Տարածքը կազմում է 134 հեկտար։ Կղզու հյուսիսում 42 մետր հեռավորության վրա գտնվում է Շիփման Հեդ կղզյակը։ Բրայհերին ամենամոտ գտնվող կղզին Տրեսկոն է, որից այն բաժանվում է Տրեսկոյի ջրանցքով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին քարքարոտ է։ Այստեղ է գտնվում «Դժոխային Ծովախոռոչը», որը հնում հայտնի էր իր վտանգներով։ Ասվում էր, որ այստեղ խորտակվել էին բազմաթիվ նավեր, բայց հետագայում ապացուցվել է, որ այդ բոլոր նավերը խորտակվել էին մինչև կղզի հասնելը։ Բրայհերի կենտրոնում գտնվում է մի գինետուն, որտեղ նկարահանվել է հեռուստատեսային մի ծրագիր «Մարտահրավեր Աննեկային» վերնագրով։ Կղզում կան երեք գիտահետազոտական կենտրոններ։

Հետաքրքությունները և փոխադրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում գործում է Դժոխային ծովախոռոչ անունով հյուրանոցը։ Կան նաև հյուրանոցատիպ քոթեջներ։ Կան երկու նավամատույցներ, որտեղ կանգնում են նավեր, որոնք տուրիստներին շրջեցնում են Բրայհերով և մյուս կղզիներով։ Կղզում կան յոթ տեսակի հազվագյուտ հանդիպող ծովային թռչուններ։ Բրայհերում գործում է Սրբերի Կղզին։ Կղզին հայտնի է իր բնական գեղեցկություններով։ 2011 թվականի տվյալներով կղզում ապրում է 78 բնակիչ։

Համայնապատկեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայհեր» հոդվածին։