Բրայան Էփսթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրայան Սեմյուել Էփսթայն (1934 թ. սեպտեմբերի 19 - 1967 օգոստոսի 27), հայտնի որպես Բիթլզ ձևավորող փոփի արքայազնը կամ հինգերորդ բիթլ, անգլիական երաժշտական կառավարիչ էր, առավել հայտնի որպես the Beatles խմբի կառավարիչը մինչև իր մահը 1967 թ.: Լիվերփուլում նա ղեկավարում էր իր ընտանեկան բիզնեսը՝ NEMS Enterprises:

1962 թ. Էփսթեյնը Decca-ի Լոնդոնի ստուդիային ներկայացրեց Բիթլզի ձայնագրությունը, սակայն Decca-ն հրաժարվեց ստորագրել պայմանագիր խմբի հետ։ Սակայն նրան հաջողվեց համոզել պրոդյուսեր Ջորջ Մարթինին (EMI)։

The Beatles-ի վաղ հաջողությունը շատ բանով պայմանավորված է նրա կառավարման ոճով ու ճաշակով։

Հղումներ[խմբագրել]