Բռոկ Լեսնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսնարը 2003թ.-ին

Բռոկ Էդվարդ Լեսնարը[1] (անգլ.` Brock Edward Lesnar, ծնվ.` հուլիսի 12, 1977թ.) ամերիկացի նախկին ընդհանուր մենամարտիկ, դերասան, պրոֆեսիոնալ և սիրողական ըմբշամարտիկ է:[2] Լեսնարը UFC-ում անցկացրած տարիներին 1 անգամ դարձել է UFC ծանրքաշային չեմպիոն: Սիրողական ըմբշամարտում Լեսնարը նույնպես ունեցել է հաջողություններ` 2000թ.-ին դառնալով NCAA ծանրքաշային չեմպիոն:

Դրանից հետո Լեսնարն արժանանում է ճանաչման դառնալով պրոֆեսիոնալ ըմբիշ` հանդես գալով World Wrestling Entertainment (WWE) կամակերպությունում, որտեղ նա 3 անգամ դառնում է WWE չեմպիոն, ընդ որում դառնալով ամենաերիտասարդ WWE չեմպիոնը (25 տարեկանում): Լեսնարն այնուհետև հաղթում է «Ռինգի արքա» (King of the Ring) և «Թագավորական կռիվ» (Royal Rumble) մրցումները` համապատասխանաբար 2002 և 2003 թվականներին:

2004թ.-ին հեռանալով WWE-ից` Լեսնարը փորձում է ուժերը ամերիկյան ֆուտբոլում` մուտք գործելով NFL (National Football League)` 1 խաղաշրջան հանդես գալով Մինեսոտա Վիկինգս ակումբում: Այնուհետև Լեսնարը վերադառնում է պրոֆեսիոնալ ըմբշամարտ` այս անգամ, սակայն, հանդես գալով ճապոնական New Japan Pro Wrestling կազմակերպությունում, որտեղ իր առաջին իսկ մարտում հաղթում է IWGP ծանրքաշային չեմպիոնատը: Լեսնարը վերջնականապես թողնում է ըմբշամարտը 2007թ.-ին:

Նույն թվականին Լեսնարը սկսում է մենամարտիկի կարիերան: Հաղթելով առաջին մարտում, նա պայմանագիր է կնքում այդ սպորտաձևի ոլորտում առաջնակարգ կազմակերպություն համարվող Ultimate Fighting Championship-ի հետ (UFC): Չնայած պարտություն կրելով առաջնաելույթում` 2008թ.-ի նոյեմբերի 15-ին նա ի վիճակի է լինում հաղթել ծանրքաշային տիտղոսը` պարտության մատնելով Ռենդի Կուտուրին: Լեսնարը կորցնում է ծանրքաշային տիտղոսղը` պարտվելով Կեյն Վելասկեսին:

Լեսնարը որոշում է թոշակի անցնել, երբ 2011թ.-ի դեկտեմբեր 30-ին պարտության է մատնվում: Նույն գիշերվա ընթացքում պարտության է մատնվում նաև հայազգի մենամարտիկ Մանվել Գամբուրյանը:[3]

Լեսնարը 2012թ.-ի ապրիլին վերադառնում է WWE:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով