Բունքյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատուկ շրջան
Բունքյո
文京
Դրոշ
Դրոշ
Gokokuji R5 Shuto exp.jpg
35°45′00″ հս. լ. 139°44′00″ ավ. ե. / 35.75° հս. լ. 139.733333° աե. ե.
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Պրեֆեկտուրա Տոկիո
Քաղաքապետ Հիրոնոբու Նարիսավա
Տվյալ կարգավիճակում 1947-ից
Մակերես 11,31 կմ²
Բնակչություն 180 209 մարդ (2005)
Խտություն 15 930 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+9
Պաշտոնական կայք www.city.bunkyo.lg.jp
##Բունքյո (Ճապոնիա)
Red pog.png

Բունքյո (ճապ.՝ 文京 Բինքյո քու), Տոկիոյի հատուկ շրջաններից մեկը։ Հիմնադրվել է 1947 թվականի մարտի 15-ին։ Հայտնի է որպես խորոշագույն ուսումնական կենտրոն։ Մեյձիի դարաշրջանից սկսած՝ այստեղ ապրել են բազմաթիվ գրողներ (օրինակ՝ Նացումե Սոսեկի), ինչպես նաև գիտնականներ և քաղաքական գործիչներ։ Այժմ Բյունքյոում տեղակայված են մասնավոր բժշկական կենտրոններ, համալսարանական հիվանդանոցներ, «Տոկիո Դոում Սիթի» սպորտի և զվարճանքի համալիր և Տոկիոյի համալսարանը։

2005 թվականի տվյալներով բնակչության թվաքականը կազմում է 180 209 մարդ, այդ թվում՝ շուրջ 6500 օտարերկրացիներ։ Բնակչության խտությունը՝ 15 930 մարդ/կմ², ընդհանուր տարածքը՝ 11,31 կմ²[1]։ Սահմանակցում է Շինջուքու, Չիյոդա, Թայտո, Թոշիմա, Քիտա և Արաքավա շրջանների հետ։

Հիմնական թաղամասեր[խմբագրել]

  • Հոնգո
  • Յայոյ
  • Հակուսամ

Քաղաքականություն և կառավարություն[խմբագրել]

Բունքյոյի ներկայիս քաղաքապետ Հիրոնոբու Նարիսավան անկուսակցական է։ Քաղաքային խորհուրդը բաղկացած է 34 ընտրովի անդամներից․ առաջատար դերերը խաղում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունն ու Կոմեյտո։

Քույր քաղաքներ[խմբագրել]

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]