Բումերանգ միգամածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՍԱ-ի լուսանկար

Բումերանգ միգամածություն, նախամոլորակային միգամածություն, գտնվում է երկրից մոտ 5000 լուսատարի հեռավորության վրա, Կենտավրոս համաստեղությունում:

Միգամածությունում ջերմաստիճանը հասնում է 1 K, -272° C կամ −458° F, փաստորեն գրեթե մոտ Բացարձակ զրոին: Այն Տիեզերքի ամենացուրտ վայրն է (2003 թ. դրությամբ)[1]: Բումերանգի միգամածությունը առաջանում է նրա կենրոնական մասի աստղի առաջացրած գազից, որը շարժվում է մոտ 164 կմ/վ (600 000 կմ/ժամ) արագությամբ և միաժամանակ ընդարձակվում է: Այդ ընդարձակման հետևանքով հենց առաջանում է նման ցածր ջերմաստիճան[2]:

տեսքը «Հաբբլ» աստղադիտակից

Բումերանգի միգամածությունը մանրամասն նկարահանվել է «Հաբբլ» աստղադիտակի միջոցով 1998 թվականին: Քեյթ Թեյլորը (Keith Taylor) և Մայք Սքարոտը (Mike Scarrott) 1980 թվականին հայտնաբերված օբյեկտը կոչեցին «Բումերանգի միգամածություն», նրա բումերանգի նման կազմություն ունենալու համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Cauchi, Stephen (February 21, 2003). «Coolest bow tie in the universe». The Sydney Morning Herald. http://web.archive.org/web/20060901031441/http://www.smh.com.au/articles/2003/02/20/1045638427695.html։ Վերցված է February 2, 2007. (անգլերեն)
  2. «Холодный ветер из туманности Бумеранг»։ АКД на astronet.ru։ 21.02.2003։ Արխիվացված օրիգինալից 2012-07-05-ին։ http://www.webcitation.org/68vPUxZ7j։ 
  3. The Boomerang Nebula — The Coolest Place in the Universe?, ESA, 20 February 2003(անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]