Բուխարյան եղջերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուխարյան եղջերու
Բուխարյան եղջերու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Եղջերուներ
Լատիներեն անվանում
Cervus elaphus bactrianus


Բուխարյան կամ տուգայի եղջերու (լատին․՝ Cervus elaphus bactrianus), կարմիր եղջերուների ենթատեսակից, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական Ասիայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանու հասակը 120 սմ է՝ վզի հատվածում։ Ճյուղավորված եղջյուրները զարդարում են արու եղջերուներին միայն գարնանը (մարտ-ապրիլ)։ Էգերը առանց եղջյուրների են։ Եղջյուրների երկարությունը հասնում է 110 սմ-ի, ընդ որում առկա է 5 ճյուղավորում (որոշ դեպքերում 5-րդ ճյուղից դուրս են ելնում ևս երկու փոքր եղջյուրներ, որոնց երկարությունը 2 սմ է)։ Այս եղջերուների քաշը 200 կգ է։ Մաշկն ունի թեթև մոխրագույն գունավորում շագանակագույն-դեղին-գորշ մոխրագույն երանգով. ամռանն ավելի պայծառ է, քան ձմռանը։ Ոտքերը համեմատաբար ավելի բաց գույն ունեն, քան մարմնի մնացած մասերը։ Պոչի հատվածում առկա է տարբերվող երանգավորում, որը կոչվում է «Հայելի», դրա վերին հատվածում գունավորումը կարմրավուն է, իսկ ներքևում՝ սպիտակ։ Նորածին եղջերուն բաց գունավորում ունի, իսկ մարմնի վրա կան փոքր, կլորավուն հետքեր։ Ձագի հասակը 60 սմ է, իսկ քաշը՝ 9 կգ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարյան եղջերու (1898 թվական)

Բուխարյան եղջերուները տարածված են Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի տարածքով, անտառների և բարձրահասակ խոտերի տարածքներում։ Հիմնական սնունդը բույսերն են։ Աղային ճահիճներում փնտրում են աղ։

Թվաքանակ և պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին կենդանիների թվաքանակը չէր անցնում 400-ից։ Ամենամեծ կորուստը տեղի ունեցավ Տաջիկստանի քաղաքացիական կռիվների պատճառով։ Այժմ ոչ մեծ քանակով պոպուլյացիա պահպանվում է արգելոցում WWF Ռուսաստանի օգնությամբ։ Հայտնում են, որ բուխարյան եղջերուների թվաքանակը ընդամենը 140-150 գլուխ է։ Սրանց պահպանմամբ զբաղվում են Տաջիկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, WWF Ռուսաստանը և ավելի ուշ այս ցուցակում ներառված Ուզբեկստանը։ Եվ մոտավորապես 40 գլուխ հանդիպում են Տաջիկստանում և Ուզբեկստանի սահմանում։ Սրանից հետո միջազգային էկոլոգիական կազմակերպությունը օգնություն ցուցաբերեց կենդանիների թվաքանակը պահպանելու համար։ Բացի այդ համաշխարհային հիմնադրամը (World Wide Fund - WWF) գումար հատկացրեց կենդանիներին տեղափոխելու իրենց նախկին բնակավայրերը։ Օրինակի համար այժմ բուխարյան եղջերուները հանդիպում են Ուզբեկստանի տարածքում։ 2007 թվականին Ղազախստան բերեցին եղջերուների և հատկացրեցին պաշտպանական տարածքներ։ 2011 թվականի արդյունքում Կենտրոնական Ասիայում կենդանիների թիվը հասավ 1600-ի։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարյան եղջերու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարյան եղջերու» հոդվածին։