Բուլավինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլավինի տուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍտարոչերկասկայա
Հարկեր2
Անվանված էKondraty Afanasyevich Bulavin?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կոնդրատի Բուլավինի տուն (ռուս.՝ Дом Кондратия Булавина), պատմական շինություն ՌԴ Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Ստարոչերկասկայա գյուղի գլխավոր հրապարակից ոչ հեռու, Պետրոպավլովյան եկեղեցու գրեթե դիմացը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ այս տանը բնակվել և զոհվել է 1707-1709 թվականների գյուղացիական պատերազմի առաջնորդ Կոնդրատի Բուլավինը։ Տունը չի եղել նրա սեփականությունը։ Նա զբաղեցրել է այն, երբ 1708 թվականին գրավել է Չերկասկը և իրեն հռչակել ատաման։

Տունը XVIII դարի առաջին կեսի քարե բնակարանային ճարտարապետության հուշարձան է։ Շենքը քառակուսի է, պատերի հաստությունը՝ մոտ մեկ մետր, ունի կամարակապ առաստաղներ, ցանցապատ պատուհաններ, մետաղյա դռներ. սրանք բոլորը տուն-ամրոցի նշաններ են[1]։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակներից շենքն աստիճանաբար ամայանում էր, նրա շուրջն ավելանում էին սկզբնական տեսքն աղավաղող կցակառույցներ։

1970-ական թվականներին շենքը դարձավ Ստարոչերկասկի արգելոց-թանգարանի մի մասը, այնտեղ կատարվեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ։ Բայց որպես նմուշ վերցվեց ոչ թե տան նախնական, այլ XIX դարի կեսերի տեսքը։

Բուլավինի ժամանակ՝ XVII և XVIII դարերի միջև, տունը չուներ արտաքին սանդուղք և սանդղամուտք երկրորդ հարկում, ինչպես նաև մետաղական կառուցվածք երկրորդ հարկի պարագծով։ Ճակատային տվյալ կցակառույցները տուն-ամրոցի պաշարման ժամանակ կարող էին միայն օգնել հարձակվողներին։ Այն ժամանակ պատերը հարթ էին, առանց կցակառույցների, իսկ մի հարկից մյուսը գնալու համար օգտագործվում էր ներքին սանդուղքը։

Մեր օրերում շենքում գտնվում են թանգարանային ցուցանմուշներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом Кондратия Булавина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  2. Дом Булавина