Բոցասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոցասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Ագարամիկայիններ
Ընտանիք Ստրոֆարիայիններ
Ցեղ Բոցասնկեր
Լատիներեն անվանում
Pholiota
(Fr.) P.Kumm. 1871
Հայերեն տարանուններ

Թեփուկասնկեր

Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 13205

Բոցասնկեր (լատ.՝ Pholiota), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։

Նկարագրություն[խմբագրել]

Գլխարկը (տրամագիծը՝ 5-18 սմ) մսոտ է, զանգակակլորաձև, ոսկեգույն կամ ժանգադեղնավուն՝ կարմրավուն թեփուկներով, կպչուն, չորացած վիճակում՝ փայլուն։ Պտղամիսը սպիտակավուն է կամ բաց դեղին։ Թիթեղները լայն են, սկզբում՝ դեղնավուն, հասունանալուց հետո՝ գորշ շագանակագույն։ Ոտիկը օղակով է, դեղնագորշավուն՝ պատված շագանակագույն թեփուկներով։ Ուտելի է։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում տարածված է 16 տեսակ, առավել հաճախ հանդիպում է բոցասունկ ոսկեգույնը (Ph. aurivellaԱրագածոտնի, Շիրակի՝ , Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ամռանը և աշնանը՝ սաղարթավոր անտառներում, այգիներում՝ կենդանի ու փտած ծառերի վրա (1200-1800 բարձրություններում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png