Բորիս Ռոմանիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ռոմանիցկի
ուկրաիներեն՝ Борис Васильович Романицький
Դիմանկար
Ծնվել էմարտի 18 (30), 1891
ԾննդավայրChornobai, Ուկրաինա[1]
Մահացել էօգոստոսի 24, 1988(1988-08-24) (97 տարեկան)
Մահվան վայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Մասնագիտությունդերասան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Ռոմանիցկի Բորիս Վասիլևիչ (մարտի 18 (30), 1891, Chornobai, Ուկրաինա[1] - օգոստոսի 24, 1988(1988-08-24), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1915 թվականին ավարտել է Կիևի Ն․ Վ․ Լիսենկոյի անվան երաժշտական դրամատիկական դպրոցը։ 1922 թվականին եղել է Մ․ Զանկովեցկայայի անվան ուկրաինական թատրոնի (Լվով) հիմնադիրներից և գեղարվեստական ղեկավարը (մինչև 1948 թվականը), դերասան և ռեժիսոր։ Ռոմանիցկու կերպարների մեկնաբանություններն առանձնանում են սուր բնութագրությամբ, գույների բազմազանությամբ։ Լավագույն դերերից են՝ Միկոլա Զադորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»), Իյրապով (Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Վոյնիցկի (Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»), Կարլ (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», առաջինը ուկրաինական բեմում, 1926 թ.)։ Բեմադրություններից են՝ Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» (1933 թ.), Ւփժնյակի «Դեպի մեծ հող» (1949 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), Ա․ Լևադայի «Կամո» (1954 թ., գլխավոր դերում հանդես է եկել նա)։ Հեղինակ է «Ուկրաինական թատրոնը անցյալում և այժմ» (1950 թ.) գրքի։ Տ․ Շևչենկոյի անվան ՈւՍՍՀ պետական մրցանակ (1974 թ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Романицкий Борис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։