Բորիս Պուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բորիս Կարլովիչ Պուգո (ռուսերեն` Бори́с Ка́рлович Пу́го, լատիշերեն` Boriss Pugo, 1937, փետրվարի 19, ք. Կալինին (ՌԽՖՍՀ) - 1991, օգոստոսի 22, Մոսկվա), ԽՍՀՄ կուսակցական, պետական գործիև։ Խորհրդային բանակի գեներալ-գնդապետ (1991)։ ԽՄԿԿ անդամ 1963-ից։

Ավարտել է Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտը (1960)։ 1977-80-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում. Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ, 1980-84-ին` նախագահ։ 1984-88-ին` Լատվիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1988-90-ին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1990-91-ին` ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԳԿՉՊ) անդամ. մասնակցել է 1991-ի օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձերին, որի ձախողումից հետո ինքնասպան է եղել։

Պուգոյի թողտվությամբ կամ անմիջական ցուցումով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները գործադրել են բռնություններ, իրականացրել պատժիչ գործողություններ, մարդկանց անհարկի ձերբակալություններ, բնակարանների խուզարկություններ ու ահաբեկչություններ, ինչպես նաև իրականացվել է Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի և Շուշիի շրջանների հայկական բնակավայրերի բնակչության բռնի տեղահանումը, կողոպուտն ու սպանությունները։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 566։