Բորիկ Բախշիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիկ Բախշիյան
Ծնվել էհուլիսի 20, 1956(1956-07-20)
Մահացել էհուլիսի 3, 1992(1992-07-03) (35 տարեկան)

Բորիկ Մանվելի Բախշիյան (հուլիսի 20, 1956, գ. Վաղուհաս, Մարտակերտի շրջան, ԼՂՀ - հուլիսի 3, 1992, Մարտակերտ), հայ ազատամարտիկ։ 1973թվականին ավարտել Վաղուհասի միջնակարգ դպրոցը:1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Ավարտել է Չիտայի ճարտարագիտական ինստիտուտը (1983-19881991-1992 թվականներին՝ Վաղուհաս ջոկատի հրամանատար։ Մասնակցել է Չարեքտարի, Նարիշտարի, Կարավանդ, Աղդաբան, Սրխավենդ, Կիչան, Բաշգունեֆայա գյուղերի գրավմանը։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի պաշտպանության ժամանակ իր ջոկատի 4 ազատամարտիկներ՝ Գրիշա Մուրադյանի, Սերժիկ Միքայելյանի, Կամո Սևանի, Լավրենտ Աբրահամյանի հետ։ Բորիկ Բախշիյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության» մեդալով։

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։