Բորա Բորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՍԱ-ի կատարած նկարը
Կղզու տեղադրությունը արշիպելագում
Տեսարան` Պահիա հրաբուխի գագաթից

Բորա Բորա, կղզի Օվկիանիայում, Ֆրանսիական Պոլինեզիայի արշիպելագի կղզիներից։ Այն պատկանում է Ֆրանսիային։ Տարածքը՝ 29.3 կմ2 է։ Կղզին գտնվում է Տահիտիի մայրաքաղաք Պապետեից 230 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզին շրջապատված է կորալյան խութերով, իսկ կղզու կենտրոնում է գտնվում գործող հրաբուխ Պահիան (727 մ)։

Բորա Բորան ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է աշխարհում։ Ամենամեծ քաղաքը Վայտապն է, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Բնակչությունը՝ ըստ 2008 թ. մարդահամարի 8880 է։ Տնտեսությունը բացառապես հիմնված է տուրիզմի, ինչպես նաև կոկոսի արտադրության վրա։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել]

Կղզու իրական անվանումը Տահիտերենով ավելի ճիշտ արտասանվում է Պորա Պորա, որը նշանակում է Առաջին Ծնունդ։

Պատմությունը[խմբագրել]

Կղզին առաջինը բնակեցվել է Պոլինեզիան գաղութարարների կողմից Ք. ա. 4-րդ դարում։ Եվրոպայում կղզու գոյությունը հայտնի է դարձել 1722 թ. Յակոբ Ռոգգեվենի շնորհիվ։ Իսկ 1770 թ. Ջեյմս Կուկը ոտք է դրել այս կղզու վրա։ Բորա Բորան, մինչև 1888 թ. անկախ պետություն էր, սակայն ֆրանսիացիների ճնճումից խուսափելու համար Բորա Բորայի վերջին թագուհի Տերիմաեվաուրա 3-րդը այն հանձնեց ֆրանսիացիներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ նահանգները ընտրել է Բորա Բորան,որպես Հարավային խաղաղ օվկիանոսի ռազմական մատակարարման բազա և նավթի պահեստ:Այստեղ այդ տարիներին 7000 տղամարդիկ այստեղ պատրաստվում էին պատերազմին:

Տուրիզմ[խմբագրել]

Այսօր կղզու տնտեսությունը զարգանում է գրեթե միայն զբոսաշրջության շնորհիվ:Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ կառուցվում են մի շարք հանգստավայրեր;Մեծ մասը զբոսաշրջիկների գնում է Աքուա հանգստավայր:Բորա Բորայի օդանավակայանը ապահովում է ամենօրյա թռիչքները դեպի Պապետե և Թահիթի:Հասարակական տրանսպորտը այստեղ բացակյում է առաջարկում են վարձակալել ավտոմեքենա և հեծանիվ:Կղզու շրջապատող տարածքի ջրում բնակվում են շնաձկներ և ձկների շատ տեսակներ: