Բովանդակության կառավարում
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Բովանդակության կառավարումը (անգլերեն` Enterprise Content Management, ECM) ստեղծված է կառավարելու որևէ ձեռնարկության բովանդակության ամբողջությունը : Այսինքն հաշվի է առնում չհամակարգված էլեկտրոնային փաստաթղթերը` ի տարբերություն տվյալների բազայում արդեն համակարգված էլեկտրոնային տեղեկատվության: Օրինակ` հնարավոր է կառավարել գնորդի տեղեկատվության թղթափանակը` փոստ, էլեկտրոնային փոստ, ֆաքս, պայմանագրեր և այլն, միևնույն ենթակառույցում :
Օգտագործման դաշտ [խմբագրել]
Բովանդակության կառավարման նպատակն է չհամակարգված տեղեկատվության երկարատևությունը` հավաքագրումը, կազմակերպումը, օգտագործումը, հրապարակումն ու տրամադրումը, կառավարման վերջում դրա արխիվացումը : Ըստ օգտագործողների կարիքների` գոյություն ունեն բովանդակության կառավարման բազմաթիվ համակարգեր : Բովանդակության կառավարման նպատակն է երևան հանել բազմաթիվ բնագավառներում առկա տարբեր տեխնոլոգիաներ`
- GED կամ DM. փաստաթղթերի էլեկտրոնային կառավարում
- WCM (Web Content Management). վեբի բովանդակության կառավարում
- DAM (Digital Asset Management). թվային աղբյուրների կամ մուլտիմեդիա փաստաթղթերի կառավարում
- տվյալների կամ արխիվային (փաստաթղթային կառավարում)
- էլ. փոստի կառավարում
- Workflow
Այս համընկնումը օգտագործողներին թույլ է տալիս չհամակարգված տեղեկատվության միջոցով արդյունավետորեն փոխգործակցել, հնարավորություն տալով, որպեսզի տեղեկատվությունը և գործընթացը լինեն օրենքի և այդ տեղեկատվության կանոնակարգի սահմաններում, այսինքն մի բնագավառում, ուր իրավունքը մշտապես զարգացման փուլում է: