Բոլորն ընտանիքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլորն ընտանիքում
չինարեն՝ 花飛滿城春
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1975
Լեզուդասական չինարեն և Մանդարին
ՌեժիսորՉու Մու
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու
ԴերակատարներՋեքի Չան, Սամո Հունգ, Տյան Ցզյուն, Դին Շեկ, Սթիվեն Վայ[1] և Տիեն Լի
ԵրաժշտությունՋոզեֆ Կոո
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest
Տևողություն96 րոպե
Շահույթ1 062 710,5 HK$[2]

Բոլորն ընտանիքում (չին.` 花飛滿城春 ), 1975 թվականի Հոնկոնգի արտադրության կատակերգություն է։ Ռեժիսորն է Մու Չժուն, արտադրողը` Golden Harvest ընկերությունը։ Չնայած Ջեկի Չանը խաղում է ֆիլմում, սակայն նրան տեսնում ենք ֆիլմի սկսվելուց միայն մեկ ժամ անց։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Հյուն մեռնելուց առաջ կանչում է ընտանիքին իր մահճակալի մոտ։ Նրա մահից հետո երեք որդիները Հյուի կարողությունը բաժանում են իրար միջև՝ իրենց մորն ու քրոջը ոչինչ չթողնելով։ Մայրը և քույրը որոշում են վրեժ լուծել։ Քույրը ասեկոսե է սկսում, թե իբր մայրն իրականում շատ հարուստ է։ Սա լսելով՝ եղբայրները վերադառնում են և սկսում շողոքորթել ու քծնել մորը՝ նրանից փող ստանալու հույսով։

Տիկին Գարունը հոգնել է ամուսնուց՝ Մայից, և աչք է դրել Փոքրիկ Թանգի վրա։ Թանգը սիրահարված է Լին Ծեին, բայց քանի որ Լին-Ծեն երջանիկ ամուսնացած է Չանգ Հսունի հետ, նա էլ շուտով սկսում է ուշադրություն դարձնել Տիկին Գարունին։ Չնայած Ման բացահայտում է իրողությունը, նա չափազանց զբաղված է ուշադրություն դարձնելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]