Բոլիվիզիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bolivisión
Boliviana de Televisión S.R.L.
ԵրկիրԲոլիվիաԲոլիվիա, Լա Պաս
Հեռարձակման լեզուիսպաներեն
Հեռարձակման սկսման թվական1992 թ. փետրվարի 4
ՍեփականատերSistema Nacional de Radiodifusión Boliviana (70%)
Albavisión (30%)
🌐www.redbolivision.tv.bo


Bolivisión, համազգային մասնավոր հեռուստաընկերություն Բոլիվիայում, հիմնվել է 1992 թվականի փետրվարի 4-ին։ Հասանելի է Բոլիվիայի ողջ տարածքում, հեռարձակվում է հինգերորդ մետրային հաճախականությամբ, ինչպես և կաբելային և արբանյակային ցանցերով։ Ներկայացնում է լրատվական, ժամանցային, մշակութային հաղորդումներ և արտասահմանյան հեռուստասերիալներ։ Հեռուստաընկերության գլխամասը գտնվում է մայրաքաղաք Լա Պասում, հեռուստակայաններ ունի Սանտա Կրուզ դե լա Սյերրա, Կոչաբամբա, Սուկրե, Օրուրո, Պոտոսի, Տրինիդադ և Տարիխա քաղաքներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]