Բոգդան Սալթանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Սալթանով
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Աստվածատուր Սալթանյան
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Նոր Ջուղա
Մահացել է 1703
Ազգություն հայ
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Բոգդան Սալթանով (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, ծննդ.թվ. անհայտ - մահ. 1703), հայ նկարիչ։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։

Անունը[խմբագրել]

Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր,[1] ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը» 1682
  • «Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» 1696
  • «Կենսահաստատ խաչ» 1677
  • «Տիրամայրը» 1679
  • «Հովհաննես Ավետարանիչը» 1679
  • «Տիրամայրը երկու հրեշտակների հետ» 1679
  • «Խաչից իջեցնելը» 1679
  • «Հարություն» 1679
  • «Համբարձում» 1679
  • «Ահեղ դատաստան» 1679

Պատկերասրահ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Գրականություն[խմբագրել]

  • Մ. Ղազարյան, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Երևան, 1974
  • Մ. Ղազարյան, Վ. Ոսկանյան, «Բոգդան Սալթանով» Երևան, 1986
  • И. А. Атаджанян. Из истории армянско-русских взаимоотношений с X по XVIII века. (ռուսերեն)
  • И. Э. Грабарь. История русского искусства. Русская живопись. (ռուսերեն)
Commons-logo.svg