Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաշդեուի նկարը վերջինիս ստորագրությամբ։

Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդրուի Հաշդեու (ռում.՝ Bogdan Petriceicu Hasdeu; 1836-1907), ռումինացի գրող, բանասեր, պատմաբան, հայագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր (1874-1900)։ Եղել է Ռումինիայի ԳԱ ակադեմիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի ևն ակադեմիական ընկերությունների անդամ։ Սովորել է Խարկովի համալսարանում (1855-56)։ Գրել է (ռումիներեն) գրակ-գեղարվեստական, լեզվա-բանասիրական, պատմագիտական երկեր։ Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսական ու մշակութային կյանքում նրանց կատարած դերին։ Հայերին են նվիրված նրա «Հայերը» (1852, ռուսերեն) բանաստեղծությունը, «Յոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» խորագրով, ռումիներեն, 1865) գեղարվեստական մենագրությունը, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ։

Վիքիքաղվածքի պատկերանիշը
Վիքիքաղվածքում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png