Բոբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբո
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական1991
ՊրոդյուսերՎ. Հայրապետյան
Ն. Մկրտչյան
Ա. Ազատյան
Սցենարի հեղինակՆ. Մկրտչյա
Ա. Ազատյան (Ալբերտ Յավուրյանի մասնակցությամբ)
ՕպերատորԱլբերտ Յավուրյան
Երաժշտությունհնչյունային օպերատոր` Ա. Սահակյան
Կինոընկերություն«Այսօր» ստուդիա
Տևողություն68 րոպե

Բոբո, 1991 թվականին «Այսօր» ստուդիայի կողմից նկարահանված հայկական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված այս ֆիլմը հեռու է ռեժիսորի կյանքի և ստեղծագործության պարզ շարադրանքը լինելուց։ Սա մեծ արվեստագետի էության որոնման փորձ է։ Ֆիլմում օգտագործված են կադրեր Փարաջանովի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից[1]

Ռեժիսորների կողմից առաջին անգամ այս ֆիլմում ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։ Այս ֆիլմը հետագայում մասնակցել է ավելի քան 10 բարձրակարգ միջազգային կինոփառատոնների (Բեռլին, Ռոտտերդամ, Մոսկվա, Էդինբուրգ, Տաորմինա, Նիոն և այլն) և ստացել մրցանակներ և լայն արձագանք մամուլում։ Ինչպես նաև ֆիլմը տարածվել է ավելի քան 30 երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բոբո». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.