Բնական գոտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագնդի բնական գոտիների քարտեզ

Բնական գոտիներ, աշխարհագրական թաղանթի շրջաններ, որոնք բնութագրվում են իրենց հատուկ կլիմայական պայմաններով, հողաբուսական ծածկով և կենդանական աշխարհով։

Երկրագնդի բնական գոտիներն են.

Բնական զոնաներ[խմբագրել]

Բնական զոնաները տարբեր աշխարհամասերում[խմբագրել]

Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում բնական զոնաները ձգվում են արևմուտքից արևելք ուղղությամբ, մինչդեռ բարեխառն, մերձարևադարձային գոտիներում դրանք շեղվում են իրենց տարածման օրինաչափ ուղղությունից` ձգվելով գրեթե հյուսիսից հարավ։ Վերջինս հիմնականում պայմանավորված է մայրցամաքի աշխարհարհագրական դիրքով և լեռնային համակարգերի` միջօրեական ուղղությամբ ձգվածությամբ։ Մայրցամաքի հյուսիսային մասում` Գրենլանդիայում (բացառությամբ հարավարևմտյան առափնյա շրջանի), Կանադական արկտիկական կղզեխմբում տարածվում է արկտիկական անապատների կամ սառցային զոնան։ Այստեղ հսկայական տարածքներ տարավա մեծ մասը ծածկված են ձյան և սառցադաշտերի շերտով։ Բաֆինի Երկրի կղզում, Գրենլանդիայի առափնյա շրջաններում շատ են լեռնահովտային սառցադաշտերը, որոնք լեռնալանջերից դանդաղ սահելով` առաջանում են կախված լեզվակներ։ Այստեղ կարճատև ամռանը ձյան և սառցե շերտից ազատված տարածքներում աճում են ցածրակարգ բույսեր` մամուռներ, քարաքոսներ` զբաղեցնելով զոնայի հարավային տարածքներկի գրեթե կեսը: Այս բույսերը տարածվում են գրեթե հումուսից զուրկ արկտիկական կմաղքային հողերի վրա: Կենդանիներից այստեղ հանդիպում են սպիտակ արջը, բևեռային աղվեսը, բևեռային բուն, լեմինգը: Մայրցամաքի հյուսիսային ծովեզերքին` հարակից կղզիների տարածքում է տունդրային զոնան։ Այն, ձգվելով դեպի հարավ-արևելք, հասնում է Հուդզոնի ծոցի առափնյա շրջանները` ներառելով նաև Լաբրադոր թերակղզու հյուսիսային մասը։

Տունդրա[խմբագրել]

Տունդրայում, տունդրագլեյան հողերի վրա, աճում են մամուռներ, քարաքոսներ, հավամրգու փոքր թփեր։ Զոնայի հարավային մասում տարածվում են ճահճային խոտաբույսերը, ծուռտիկ բներով գաճաճ կեչիները, լաստենիները, որոնց բարձրություն հասնում է մինչև մեկ մետրի։ Տունդրայի հողերը որոշակի խորության վրա կլոր տարի սառած են։ Հողի բազմամյա սառցույթի գոտին տարածվում է ավելի հարավ` ներառելով անտառատունդրայի և փշատերև անտառների (տայգայի) զոնաների հողերը։ Տունդրայում տարածվում են այն կենդանիները, որոնք հանդիպում են նաև սառցային և փշատերև անտառների զոնաներում։ Այստեղ տարածաված կենդանիներից է հյուսիսային կարիբու եղջերուն։ Հանդիպում են բևեռային գայլը, բևեռային աղվեսը, իսկ ծովափերին` փոկերը, ծովացուլերը։ Անտառատունդրայում և Տայգայում տիրապետում է ծառային բուսականությունը։ Անտառատունդրայում ավելի շատ տարածված են ծուռտիկ բներով կարճահասակ ծառերը։ Տայգայի զոնան լայն շերտով տարածվում է մայրցամաքում` արևմուտքից արևելք ուղղությամբ: Այստեղ գերիշխում են պոդզոլային հողերը, որոնք գոյացել են խոնավ և զով ամառային կլիմայի պայմաններում քայքայված բուսական չնչին մնացորդներից և արտաքին տեսքով ու գույնով նման են մոխրի: Տարվա ընթացքում գրանցված ոչ բարձր ջերմաստիճանները չեն նպաստում բույսերի մնացորդների արագ քայքայմանը: Այդ պատճառով այս հողերը հումուսով աղքատ են:

Տունդրա

Տայգա[խմբագրել]

Տայգա

Տայգայում աճում են հիմնականում փշատերև ծառեր` եղևնի, սոճի, խեժափիճի։ Անտառներում ապրում են գիշատիչներ շատ տեսակներ` արջ, աղվես, գայլ և այլն։ Այստեղ անցյալում տարածում ուներ ամերիկյան բիզոնը, որը զանգվածային որսի պատճառով գրեթե վերացել է և այժմ պահպանվում է միայն առանձին արգելոցներում։ Այս զոնայից հարավ` ճմապոդզոլային և գորշ անտառային հողերի վրա, ձգվում է խառը և լայնատերև անտառների զոնան։ Այն ավելի լայն շերտով տարածվում է արևելյան խոնավ ու տաք շրջաններում։ Այս անտառները դեպի արևմուտք տեղումների նվազմանը զուգահեռ իրենց տեղը զիջում են անտառատափաստաններին և տափաստաններին։ Ամերիկյան տափաստանները, որոնց անվանում են պրերիաներ, լայն տարածում ունեն Մեծ հարթավայրերում։ Այստեղ սևահողերի վրա աճում են խոտաբույսեր, հատկապես` հացազգիներ։ Կոկորդիլոսների համակարգի առափնյա լեռներում և Կալիֆոռնիական հովտում, դարչնագույն հողերի վրա, տարածվում են մերձարևադարձային մշտականաչ անտառներն ու թփուտները։ Այստեղ է աճում աշխարհի ամենահսկա ծառը` Սեքվոյան, որն ունի մինջև 150 մ բարձրություն, շուրջ 10 մ տրամագիծ և ապրում է 3000 - 4000 տարի։ Մայրցամաքի հարավում Մերձմեքսիկական և Մերձատլանտյան դաշտավայրերում, կարմրահողերի և դեղնահողերի վրա, տարածվում են խոնավ մերձարևադարձային անտառները։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել]

Ամերիկա

Հյուսիսային Ամերիկայում, ի տարբերություն Աֆրիկայի, անապատներն ու կիսանապատները մեծ տարածում չունեն։ Դրանք հիմնականում զբաղեցնում են Կորդիլիերների միջլեռնային սարահարթերը, Մեքսիկական բարձրավանդակի ներքին շրջանները։ Մոխրագորշ, հումոսով աղքատ հողերի վրա աճում են անապատային բույսեր` օշինդր, կակտուս և այլն։ Մայրցամաքի հարավային շրջաններում, կենտրոնական Ամերիկայում տարածվում են արևադարձային խոնավ անտառների և սավանաների զոնաները։ Այստեղ աճում են արմավենիների մի քանի տեսակներ, լիաններ, տարածված են հարավամերիկյան կենդանիներ` մրջնակերը, զրահակիրը, պուման և այլն։ Կորդիլիերներում տիրապետում է վերընթաց գոտիականությունը, և հողաբուսական ծածկը փոխվում է ըստ բարձրության։ Հյուսիսային Ամերիկայի երկարամյա բնակեցման և տնտեսական յուրացման ընթացքում զգալի փոփոխություններ են կրել բնական լանդշաֆտները։ Զգալիորեն կրճատվել են բարեխառն գոտու և արևադարձային գոտու անտառները, անճանաչելիորեն փոխվել են պրերիաները։ Բնական լանդշաֆտների պահպանման և ուսումնասիրման համար մայրցամաքի տարբեր շրջաններում ստեղծված են բազմաթիվ արգելոցներ և ազդային պարկեր։ Դրանցից հատկապես մեծ հռչակ են վայելում Մեծ Կանիոն, Ելոուսթոունյան և Սեքվոյա ազգային պարկերը։

Գրականություն[խմբագրել]

  • 6-րդ դասարանիաշխարհագրություն