Բյուզանդ Կոջամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդ Կոջամանյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1909(1909-12-31)[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 16, 1993(1993-11-16) (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա (1935)[1]
Մասնագիտություննկարիչ

Բյուզանդ Մկրտչի Կոջամանյան (դեկտեմբերի 31, 1909(1909-12-31)[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 16, 1993(1993-11-16), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում։ 1927 թվականից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստի դպրոցում, 1930-1935 թթ.՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Կոջամանյանի դիմանկարների, բնանկարների մեջ գերակշռողը մայրության թեման է։ Կոջամանյանի մարդկայնությամբ տոգորված աշխատանքները մանկության տխուր հուշերի վերամարմնավորումներ են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում. «Մայրը և երեխաները» (մասնավոր հավաքածու, Կահիրե), նաև Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, մասնակցել Վենետիկի Բիենալեին (1952)։ 1972 թվականից բնակվում է ԱՄՆ-ում[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Կնոջ դիմանկար» (1945), «Բնանկար» (1948), «Մայրը երեխաների հետ» (1959))[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Թութունճյան, Բյուզանդ Կոջամանյանը և իր նկարները։ «Այգ», 1959, 9 դեկտեմբերի։
  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 599