Բյուզանդա-արաբական պատերազմներ (780–1180)
| Բյուզանդա-արաբական պատերազմներ (780–1180) | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բյուզանդա-արաբական պատերազմներ | |||||||||||
|
Բյուզնադական կայսրության տարածքային փոփոխությունները |
|||||||||||
|
|||||||||||
| Հակառակորդներ | |||||||||||
Սրբազան Հռոմեական Կայսրություն իտալական քաղաք-պետություններ Խաչակրաց պետություններ |
Ֆաթիմիդների խալիֆայություն Աբբասյանների խալիֆայություն Սիցիլիայի էմիրություն |
||||||||||
| Հրամանատարներ | |||||||||||
| Բյուզանդական կայսրեր թեմերի ստրատեգոսներ |
Ֆաթիմիդ և Աբբասյան խալիֆներ | ||||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||||
| 773 թ-ին` 400.000 1025 թ-ին` 250.000 1140 թ-ին` 50.000 |
781 թ-ին` 100.000 806 թ-ին` 135.000 |
||||||||||
780–1180 թթ-ին Բյուզանդական կայսրության և Աբբասյան ու Ֆաթիմիդ խալիֆայությունների միջև Իրաքում, Պաղեստինում, Սիրիայում, Փոքր Ասիայում և հարավային Իտալիայում` արևելյան Միջերկրական ծովում գերիշխելու նպատակով տեղի ունեցան մի շարք պատերազմներ: Պատերազմի սկզբնական, անվճռորոշ և դանդաղ ընթացող փուլին 10 - 11-րդ դարերում փոխարինելու եկավ բյուզանդացիների անընդհատ հաղթանակները, որոնք էլ թույլ տվեցին երեք բյուզանդական կայսրի` Նիկեփոր Փոկասին, Հովհաննես Չմշկիկին և Բարսեղ Բ Բուլղարասպանին վերանվաճելու` մուսուլման արաբներին 7-րդ դարում Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով կորցրած տարածքները: Արդեն 11-րդ դարում Բյուզանդիան վերանվաճեց Սիրիայի մեծ մասը` այդ թվում Դամասկոսը, Եդեսիան և քրիստոնյաների համար սուրբ քաղաք հանդիսացող Անտիոքը:[1]
Չնայած դրան արաբները մնում էին հզոր հակառակորդ: Բյուզանդացիները նաև նվաճելով Պաղեստինը անկարող գտնվեցին ազատագրել Երուսաղեմը: Սակայն Մանազկերտի ճակատամարտումկրած ջախջախիչ պարտության հետևանքով բյուզանդացիները կորցրեցին բոլոր նվաճումները: Արդեն 1084 թ-ին Անտիոքը նվաճվեց սելջուկ-թուրքերի կողմից: Չնայած խաչակիրները 1097 թ-ին դարձյալ ազատագրեցին Անտիոքը, այն այլևս երբեք չընդգրկվեց Բյուզանդիայի կազմի մեջ: Մանուել Ա Կոմնենոսի մահհով 1180 թ-ին, բյուզանդացիները հարձակումից անցան պաշտպանության: Փոքր ընդհարումները բյուզանդացիների և արաբների միջև շարունակվեցին մինչև երկուսի նվաճումը օսմանյան թուրքերի կողմից 15 և 16-րդ դարերում համապատասխանաբար:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Norwich 1997, p. 192 (անգ.)