Բլեզ դե Վիժեներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բլեզ դե Վիժեներ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Բլեզ դե Վիժեներ |
| Ծննդյան օր՝ | 5.4.1523 |
| Ծննդավայր՝ | Saint-Pourçain-sur-Sioule |
| Վախճանի օր՝ | 1596 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | քաղաքագետ, գաղտնագիր, ալքիմիկ |
Բլեզ դե Վիժեները (ֆր.՝ Blaise de Vigenère, ծնվ. ապրիլի 5, 1523- 1596, Փարիզ), ֆրանսիացի քաղաքագետ, գաղտնագիր և ալքիմիկ է: 17 տարեկանից սկսած սովորել է քաղաքագիտություն: 24 տարեկանում աշխատել է Նեվերի դուքսի մոտ` որպես գործավար: 1554- 1556 թթ. եղել է Ֆրանսիայի դեսպանը Իտալիայում: Ամուսնացած է եղել Մարի Վարեի հետ: Մեծապես հետաքրքրված է եղել Ալքիմիայով, որին էլ նվիրել է իր «Traicté du Feu et du Sel» աշխատությունը: Մահացել է Փարիզում 1596թ-ին: