Բլաս դե Օթերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլաս դե Օթերո (1916-1979)

Բլաս դե Օթերո (իսպաներեն` Blas de Otero, 1916, մարտի 15 - 1979, հունիսի 25) - իսպանացի բանաստեղծ։

Ծնվել է Իսպանիայի հյուսիսում, Բիլբաոյում։ Նախնական ուսումը ստացել է ճիզվիտների մոտ։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրիդում։ Հրապուրվել է ցլամարտով, նույնիսկ ելույթ է ունեցել որպես սիրող-ցլամարտիկ։

Համալսարանն ավարտելուց հետո դառնում է փաստաբան` նախ Վալյադոյլիդում, ապա` Սարգոնում, ավելի ուշ` Բիլբաոյի գործարաններից մեկում դառնում է իրավախորհրդատու։ Զբաղվում է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Բայց այս բոլոր զբաղմունքները չեն բավարարում նրան, անընդհատ փոխում է մասնագիտությունը։

Որոշ ժամանակ երկրի հյուսիսում աշխատում է որպես հանքագործ ու բանվոր, ելույթներով և դասախոսություններով շրջագայում ամբողջ Իսանիան։

Բլաս դե Օթերոյի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1942-ին։[1]

Հայերեն թարգմանվել և առանձին գրքով տպագրվել է դեռ կենդանության օրոք։ 1965-ին Ռազմիկ Դավոյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Քեզ համար, թախծելիս» ժողովածուն։

Մահացել է Մադրիդում։


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Բլաս դե Օթերո (1965). Քեզ համար, թախծելիս. Երևան: «Հայաստան», էջ 49. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով