Բլազիուսի պայտաքիթ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բլազիի պայտաքիթից)
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ
Բլազիուսի պայտաքիթ չղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae)
Ենթաընտանիք Rhinolophinae
Ցեղ Rhinolophus
Տեսակ Բլազիուսի պայտաքիթ չղջիկ (R. blasii)
Միջազգային անվանում
Rhinolophus blasii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բլազիուսի պայտաքիթ չղջիկ կամ Միջերկրածովյան պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus blasii), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Փոքր և Միջին Ասիայում, Իրանուն, Աֆղանստանում։

Հայաստանում հաճախ հանդիպում է Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ ոչ շատ խորը խորշերում և քարանձավներում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում քարանձավաբնակ է, սակայն հանդիպում է նաև ժայռերի ճեղքերում։ Որպես ապաստարան օգտագործում է նաև անմարդաբնակ շինությունների խոնավ նկուղները, տանիքները, պատերի ճեղքերը։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Գաղութներ կամ կուտակումներ չի առաջացնում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքային հատվածում մորթին չափազանց բաց շագանակագույն է, իսկ որովայնի հատվածը՝ սպիտակածխագույն։ Մարմնի երկարությունը 53,2-58,2 մմ է, պոչինը՝ 27,1-32,2 մմ, նախաբազկինը՝ 47,8-50,5 մմ, պայտի լայնությունը՝ 6,8-8,9 մմ, քաշը` 9,6-7,1 գ։ Քթի վրա կա պայտանման գոյացություն, որի նշտարն ունի եռանկյունու տեսք և կողքերից սեղմված չէ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ոչ մեծ թիթեռներով, երկթևանիներով և մանր բզեզներով, թաքստոցներում՝ սարդերով, նեպուկներով, մրջյուններով, ճանճերով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է տարին 1 անգամ, ծնում 1 ձագ, որը մերկ է, կույր, անպաշտպան։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ, անհետացող, չուսումնասիրված տեսակ է, որը գրանցված էր ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 202։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 371։
  4. Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
  5. Koopman K. Chiroptera: Sistematics: Hanbd. Der Zoologie, VIII, Mammalia, Part 60, W. de Gruyter, Berlin, N. York, 1994.
  6. Բլազիի պայտաքիթ չղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
  7. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլազիուսի պայտաքիթ չղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլազիուսի պայտաքիթ չղջիկ» հոդվածին։