Բիվա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիվա լիճ
琵琶湖

'
35°02′37″ հս․. լ. 135°54′05″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հոնսյու կղզի
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Հայելու բացարձակ բարձրությունը 85,6 մ
Ավազանի մակերեսը 670,4 կմ²
Ծավալը 27,5 կմ³
Ամենամեծ խորությունը 103,58 մ
Ջրահավաքի մակերեսը 3174 կմ²
Վիքիպահեստում

Բիվա լիճ (ճապ.՝ 琵琶湖 Բիվա֊կո), նախկինում կոչվել է նաև Օմի լիճ, Ճապոնիայի ամենամեծ քաղցրահամ լիճը։ Գտնվում է Սիգա պրեֆեկտուրայում (Հոնսյու կղզու կենտրոնական հատվածը), նախկին մայրաքաղաք Կիոտոյից դեպի հյուսիս-արևելք[1]։ Հաճախ հիշատակվում է ճապոնական գրականության մեջ, քանի որ մոտ է գտնվում հին մայրաքաղաքին։ Այդ լճի մասին բանաստեղծություններ են գրվել, նրա հետ են կապվել բազմաթիվ ճակատամարտեր։

Ընդհանուր բնկութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի մեջ թափվում է ավելի քան 400 փոքր գետ, սկիզբ է առնում Յոդո կամ Սետա գետը։ Լճի ավազանը կազմում է 3174 կմ, երկարությունը՝ 63,49 կմ, լայնությունը՝ 22,8 կմ, մակերեսը՝ 670,4 կմ², առավելագույն խորությունը՝ 103,58 մ, ջրի ծավալը՝ 27,5 կմ³, ջրափնյան՝ 235,2 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 85,6 մ։

Լիճն ունի 4 կղզի՝ Տիկուբուսիմա]] (ճապ.՝ 竹生島), Օկիսիմա (ճապ.՝ 沖島), Տակեսիմա (ճապ.՝ 多景島), Օկինոսիրոիսի (ճապ.՝ 沖の白石): Կղզու վրա տեղակայված են խոշոր Հիկոնե և Օցու (ճապ.՝ 大津市) քաղաքները[2]։

Լճի մոտ վեր են խոյանում լեռներ։ Լիճը քաղցրահամ ջրի պաշար է հանդիսանում Կիոտո և մոտակա քաղաքների համար։ Լճում բնակվում են բազմաթիվ ձկնատեսակներ։

Աշնանը և գարնանը անձրևների և փոթորիկների ժամանակ ջրի մակարդակը կարող է բարձրանալ երեք մետրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիվա լիճը գոյացել է ավելի քան 4 միլիոն տարի առաջ և համարվում է աշխարհի ամենահին լճերից մեկը։ Իր տարիքով զիջում է միայն Բայկալ և Տանգանիկա լճերին։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնախույզները լճի մոտ գրանցել են մոտ 1100 բուսատեսակ՝ ներառյալ 58-ը ափի մոտ։ Այստեղ բնակվում է ձկների 46 տեսակ և ենթատեսակ՝ ներառյալ 12 էնդեմիկ տեսակ և 5 էնդեմիկ ենթատեսակ[3] : Լիճը տարեկան այցելում է մոտ 5 հազար ջրային թռչուն։

Լիճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biwa, Lake». Academic Dictionaries and Encyclopedias.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Kawanabe, H.; Nishino, M.; and Maehata, M., editors (2012). Lake Biwa: Interactions between Nature and People. pp 119-120. ISBN 978-94-007-1783-1