Բիշնուպրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիշնուպրիա
Տեսակբնական լեզու, կենդանի լեզու և լեզու
Ենթադասբենգալա-ասսամական լեզուներ
Երկրներ Հնդկաստան[1] և  Բանգլադեշ[2]
Խոսողների քանակ117 500 մարդ (2001)[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգԱրեւելյա Նագարի գիր
IETFbpy
ISO 639-3bpy
 Bishnupriya Manipuri lect Վիքիպահեստում

Բիշնուպրիյա, նաև՝ Բիշնուպրիյա մանիպուր (ինքնանվանումը ইমার ঠার (Իմար Թար)` բառացի նշանակում է «մայրենի լեզու»), բիշնուպրիյա համանուն ժողովրդի լեզուն, պատկանում է հնդարիական լեզվաընտանիքին։ Խոսողների թիվը՝ շուրջ 115.000, որից 75 հազարը՝ Հնդկաստանում (հիմնականում Ասամ, Տրիպուրա և Մանիպուր նահանգներում)[4]։

Ձևավորվել է 19-րդ դարում Մանիպուր նահանգում։ Բիշնուպրիյա ժողովրդի մեծ մասն այժմ ապրում է Ասամ նահանգում, որտեղ նրանք ընդհանուր բնակչության 1,2%-ն են կազմում (1991 թ. տվյալներով)[5]։ Չշփոթել չին-տիբեթական լեզվաընտանիքին պատկանող մանիպուրերենի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ScriptSource - India
  2. ScriptSource - Bangladesh
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  4. (անգլերեն) Ethnogolue.com, Bishnupriya
  5. Variation in indigenous minority languages, p 441.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիշնուպրիա» հոդվածին։