Բիլ Կաուլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Կաուլիցը 2010 թ.

Բիլ Կաուլից (գերմ.՝ Bill Kaulitz), Տոկիո Հոթել խմբի մեներգիչ։ Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։

Կենսագրությունը[խմբագրել]

Բիլը և երկվորյակ եղբայրը ծնվել են Լայպցիգ քաղաքում, Բիլը 10 րոպե ուշ։ Նրանց ծնողները` Սիմոնան և Յորգը ամուսնալուծվել են, երբ տղաները 7 տարեկան էին։ Երբ եղբայրները դարձել են 9 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Լոտշե Մագբուռգ։ Այստեղ նրանց մայրը կրկին ամուսնացել է երգահան Գորդոն Տրումպյեռի հետ։

2003 թ. Բիլը և Թոմը իրենց երկու ընկերների հետ` Գուստավ Շեֆերի և Գեորգ Լիսթինգի հետ ստեղծում են «Devilish» խումբը, որը հետագայում անվանափոխվում է և ստանում «Tokio Hotel»անունը։