Բիլլբերգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլբերգիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բրոմելազգիներ (Bromeliaceae)
Ենթաընտանիք Բրոմելայիններ (Bromelioideae)
Ցեղ Բիլլբերգիա (Billbergia)
Thunb., 1821

Բիլլբերգիա (լատին․՝ Billbergia), պատկանում է բրոմելազգիների (bromelinaceae) ընտանիքին։ Հիմնականում աճում և զարգանում է Տրոպիկական Ամերիկայում։ Հիբրիդ սորտերը, որոնք համեմատաբար ավելի դիմացկուն են և սակավապահանջ, նման են օձաբույսերին։ Ծաղիկները աճում են երկար, խոնարհվող ծաղկակոթունների վրա։ Տերևները գծավոր են, թեթև ատամնավոր, վերին կողմից՝ փայլուն կանաչավուն։ Բազմանում են սերմերով և բոյսի բաժանումով։ Ավելի լավ են աճում տորֆահողի հետ խառնված տերևահողի և ավազի մեջ։ Վերատնկումը կատարվում է 2-3 տարին մեկ անգամ։ Որպես տաք երկրի բույս, ձմռան ընթացքում պահվում է 15-180° ջերմության պայմաններում։ Ջուրը տրվում է հնարավորության սահմաններում՝ սակավ։ Ամառը բույերը պահվում են հիմնականում արևի կիզիչ ճառագայթներից հեռու։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ի վեր այս ծաղկից հայտնի է եղել 60 տեսակ, և հիմա էլ մեզ հայտնի է ընդամենը 60 տեսակ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկի անվանումը բացահյտվել է 1821 թվականին, որը բացահայտել է՝ Կառլոմ Տունբեռգմը։

Հիբրիդային տեսակի հետ Բիլլբերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • × Billmea K.Williams (1974) [= Billbergia Thunb. × Aechmea Ruiz & Pav.]
  • × Billnelia A.D.Hawkes (1959) [= Billbergia Thunb. × Quesnelia Gaudich.]
  • × Billque Anon. (1979) = ×Billnelia A.D.Hawkes (1959)
  • × Cryptbergia Anon. (1952) [= Cryptanthus Otto & A.Dietr. × Billbergia Thunb.]
  • × Neobergia E.L.Sm. (1983) [= Neoregelia E.L.Sm. × Billbergia Thunb.]
  • × Nidbergia D.Butcher (1982) [= Nidularium Lem. × Billbergia Thunb.]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тахтаджян А. Л. Семейство бромелиевые (Bromeliaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.։ Просвещение, 1981. — Т. 6. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 275—286. — 300 000 экз.
  • Билльбергия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.։ Könemann, 2006 (русское издание). — С. 144—145. — ISBN 3-8331-1621-8.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլբերգիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլբերգիա» հոդվածին։