Բիթլիսի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Բիթլիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
Այլ անվանումներԲաղեշ, Բաղիշ, Բիթլիզ, Պիթլիզ, Պիտլիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն108 227[1] մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1]
Տեղաբնականունբիթլիսցի
Ժամային գոտիUTC+3

Բիթլիս, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Բիթլիս քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթլիսի գավառը գրավում էր Բիթլիսի վիլայեթի արևելյան սահմանային մասը։

Գավառի ռելիեֆը լեռնային է, հարուստ ձորահովիտներով և սարահարթերով։ Բիթլիսում է գտնվում Նազիկ լիճը։ Գավառով հոսում են բազմաթիվ գետակներ, որոնք, խառնվելով իրար, թափվում են Տիգրիս գետը։ Նրանցից հիմնականը Բիթլիսի գետն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին, ըստ Վ. Քինեի վիճակագրության Բիթլիսն ուներ 108 227 բնակիչ, որից 70 403-ը՝ մուսուլմաններ, 32 909-ը՝ հայեր, 4 915-ը՝ այլազգիներ։ Առաջ հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։

1915 թ. հունիսից թուրքերի կողմից սկսվեց գավառի հայության ահավոր ջարդը, որին այնուհետև հաջորդեց ողջ մնացածների բռնի մուսուլմանացում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի լեռնային բուսականությունը հարուստ է։ Կա նաև բազմատեսակ կենդանական աշխարհ։ Բիթլիսը հայտնի է իր մրգատու ծառատեսակներով։ Բարձր լեռների վրա տեղ-տեղ կան ընկույզի ծառեր։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթլիսն ուներ բազմատեսակ մարմարի և ծծմբի հարուստ հանքեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էին։ Լեռնային մասերում զբաղվում էին անասնապահությամբ։ Տարածված էին նաև ծխախոտագործությունը, մեղվաբուծություն, առևտուրը։

Հայկակական պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Բիթլիսն ուներ 11 վանք և 100 եկեղեցի։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբի դրությամբ բաժանված էր 4 գավառների, որոնք միասին ունեին 441 գյուղ[1]։

Բիթլիսի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 686-687

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]