Բիաթա Փօզնիաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիաթա Փօզնիաք Դանիէլս (լեհ.՝ Actress Beata Pozniak Daniels), լեհ դերասանուհի, նկարչուհի և նորաձևութեան մօդել։

Ծնուել է Գդանցք, Լեհաստան, ուր յաճախել է տեղի «Լօդզ» մեծ հեղինակութիւն ունեցող Ազգային շարժապատկերի համալսարանը (National Film School in Łódź PWSFTViT)։ 21 տարեկան հասակում գերազանցօրէն աւարտել է համալսարանն ու արժանացել մագիստրոսի վկայականի։

Բիաթան նաև հանդէս է եկել որպէս շարժապատկերների ղեկավար, գեղարուեստի նկարիչ և գործադիր ոյժ մի շարք կարևոր խնդիրների, մասնաւորապէս մարդասիրական. կանանց դիմագիծը ներկայացնող ու նրանց նուաճումների վերաբերեալ։ Առաւել, կարճ ժամանակամիջոցում Բիաթան եղել է իր երկրի սիրուած ու գնահատուած դերասանուհին։ Մասնակցել է տեղի շարժապատկերների բեմական ներկայացումներին, ձայնասփիւռի և հեռուստատեսութեան, ինչպէս՝, “ Zycie Kamila Kuranta”, “Hamlet we wsi Glucha Dolna”, “Zlotopolscy”, “ Ojciec Mateusz” և այլն։

Բիաթան յաջողութիւն է ունենում Հօլիվուդում դերակատար լինել “JFK” Ջան Էֆ Քենէդի-ի շարժապատկերի մէջ լաւապէս ներկայացնել “Maria Oswald”-ի Մարիա Ազուալդի նկարագիրը, (Ազուալդի մայրը) Ալիվր Սթօն-ի (Oliver Stone-ի) ղեկավարած յայտնի շարժապատկերը՝, որն արժանացաւ Ակադեմիայի Մրցանակի։ Բիաթան իր յաջող խաղարկութիւնով նաև ուշադրութիւնն է գրաւում բոլորիս յայտնի ղեկավար Ջօրջ Լուկոս-ի, (George Lucas) “The Yong Indiana Jones Chronicales”որը Բիաթային է առաջարկում խաղալ Երիտասարդ Ինդիանա Ջօնզի Ժամանակագրութիւնը շարժապատկերում, “The Yong Indiana Jones Chronicales” խիզախ յեղափոխական Այրինի դերում (the wild revolutionary Irene)։ Բիաթան յետագային մեծ յաջողութեամբ կարող եղաւ ստանձնելու բոլորովին տարբեր դերեր՝, դրամայից դէպի երգիծական նկարահանումներ հեռուստատեսութեան մէջ շարունակութիւն ունեցող յայտնի պատկերների, ինչպէս՝ “Mad About You”, “JAG”, “Babylon 5”, “Melrose Place”, “ Young Indiana Jones”-ի և կարճ շարունակութիւն ունեցող պատկերներում ինչպէս՝ Վայրի Արմաւենին “Wild Palm” և այլն։ .

Բիաթան Մայքլ Եօրքի և Ջան Սավէջի կողքին (Michael York and John Savage) արժանացած է «Խորուաթայի Սիրտ» “CRՕATIAN HEART” մրցանակն՝ իր սրտառուչ դերակատարութեան համար Յուսահատութիւնից Ազատութիւն (Freedom From Despair) ժապաւէնի մէջ։

Բէաթան ղեկավարել է Մօնէմօսին և “Mnemosyne», և Արիութեան Դիմանկարները “On profiles in Courage”շարժապատկերները որը հետախուզմ ու երևան է հանում առանձնայատկութիւն ունեցող կանանց զօրութիւնը։

Արտաքին հղումներ[խմբագրել]