Բժշկական ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական ապահովագրություն (այլ կերպ՝ առողջության ապահովագրություն), կյանքի (երկարաժամկետ) և ոչ կյանքի (ընդհանուր) ապահովագրության տեսակ, նախատեսված ապահովագրված անձանց բժշկական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար։

Կյանքի ապահովագրության գծով բժշկական ապահովագրության իրականացումն այլ կերպ կոչվում է նաև անընդհատ բժշկական ապահովագրություն, որը տրամադրվում է ավելի մեծ ծավալի ապահովագրական ծածկույթ։

Բժշկական ապահովագրությունն իրականացվում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական սկզբունքով։ Կորպորատիվ բժշկական ապահովագրության դեպքում ապահովադրի դեպքում հանդես են գալիս այն ձեռնարկությունները, որոնք ապահովագրական ընկերության հետ պայմանագիր են կնքում իրենց աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց (աշխատողների ընտանիքների անդամների, թոշակառուների) օգտին։ Անհատական ապահովագրության դեպքում, որպես կանոն, ապահովադիր են հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր սեփական միջոցների հաշվին պայմանագիր են կնքում ապահովագրական ընկերության հետ իրենց և/կամ այլ անձանց (հարազատների) համար։ Պայմանագրեր չեն կնքվում այն անձանց հետ, ովքեր հանդիսանում են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամներ կամ հոսպիտալացված են։

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը։

Բժշկական ապահովագրությունը`

  • Ձևավորում է բժշկական ծախսերը ապահովող կայուն և թափանցիկ ֆոնդ,
  • Տնտեսում է բժշկական ծախսերի կառավարման հետ կապված ռեսուրսները,
  • Ապահովում է աշխատողների սոցիալական կարիքների բավարարումը,
  • Նպաստում է աշխատանքի արդյունավետության և աշխատողների շահագրգռվածության բարձրացմանը։

Ինչ՞ խնդիրներ կլուծի բժշկական ապահովագրությունը՝

  • Որակյալ բժշկական օգնություն ստանալու վստահության բացակայության խնդիրը՝ հատկապես հրատապ դեպքերում,
  • Անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինության խնդիրը,
  • Բժշկական ծառայությունների սրընթաց գնաճի խնդիրը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եկամուտների աճին,
  • Անձի վաղվա օրվա նկատմամբ անհանգստությունները՝ ապահովելով առավելագույն վստահություն և հնարավորություն պահպանելու սեփական անկախությունն ու կյանքի որակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]